ՍԱՏՄ-ն խոշորացույցի տակ է առել սննդի օբյեկտներում հակահամաճարակային կանոնների պահպանումը

ՎՎահե Կոստանդյան

Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները սննդի օբյեկտներ հաճախ կմտնեն: Սովորաբար սրճարաններում, ռեստորաններում և հանրային սննդի այլ կետերում ակտիվ շարժն սկսվում է կեսօրից ու հատկապես աշխատանքային ժամի ավարտից հետո: Ախտահանիչների առկայությունն ու աշխատողների՝ դիմակով լինելն ստուգելուց բացի ՍԱՏՄ տեսուչների խոշորացույցի տակ են հայտնվել նաև աշխատողների թեստավորման ու պատվաստման գրանցամատյանները:

Աշխատակիցների մեծ մասը թեստավորվածներ են՝ ասում է տնօրենը, սակայն դա էլ իր պատճառներն ունի:

Վանիկ Գաբրիելյան, սրճարանի տնօրեն - Ունենք շատ աշխատակիցներ, որոնք պատրաստվում են պատվաստվել: 

Սեղաններն ու գույքն ախտահանում են 72 տոկոսանոց սպիրտային լուծույթով: Բոլոր սեղաններին պետք է լինեն ախտահանիչ միջոցներ: Աշխատակիցները դիմակները պարտադիր փոխում են երեք ժամը մեկ: Թեև սեղանների միջև մեկուկես մետր սոցիալական հեռավորություն չկա, սակայն դրանց միջև դրված սեղանը սովորաբար չի սպասարկվում: Սննդի օբյեկտներում համավարակի դեմ պայքարի կանոնները պահպանելը սրճարանի տնօրենն արդեն սովորական երևույթ է համարում:

Ի տարբերություն նախորդ տարվա՝ սննդի օբյեկտների գործունեության ժամանակավոր կասեցումներ չեն լինելու՝ ասում է ՍԱՏՄ ներկայացուցիչը, փոխարենը խախտում հայտնաբերելու դեպքում կիրառում են տուգանք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում