Միջին կենսաթոշակը պետք է հավասարվի սպառողական նվազագույն զամբյուղին. բյուջեի քննարկումներ՝ ԱԺ-ում

ԱԱրսեն Մկրտչյան

Առաջին անգամ 2022 թ. համար պետք է սահմանել բյուջե, որն ամբողջությամբ կառուցված է կառավարության 2021-2026 թթ. ծրագրի վրա: Առաջնային է մակրոտնտեսական կայուն միջավայրի և բարձր տնտեսական աճ ապահովելու հարցը: Այդ մասին ԱԺ-ում նշեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - 2020-ը, կախված թե՛ համավարակի, թե՛ պատերազմական գործողությունների ազդեցությունից, հանգեցրել է նրան, որ մենք արդյունքում ունեցանք ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս կազմող պետական պարտք: Այդ հանգամանքն օրենքով սահմանված կանոնների բերումով պահանջում է, որ հաջորդ 5 տարիների ընթացքում Կառավարությունն ԱԺ ներկայացնի այնպիսի բյուջետային շրջանակ, որով երաշխավորվում է պարտքի վերադարձ՝ 60 տոկոսը չգերազանցող սահմանում:

Ըստ նախարարի՝ դեֆիցիտի ֆինանսավորման միջոցով զարգացման ծրագրեր իրականացնելն այն կարևոր նախապայմաններից է, որ պետք է ապահովի տնտեսական աճ: Որպես երկրորդ կարևոր առանձնահատկություն՝ նախարարը նշեց հարկային եկամուտների ավելացման պահանջը: Կառավարության ծրագրով՝ մինչև 2026 թվականը հարկային եկամուտները պետք է հասցվեն ՀՆԱ-ի 25 տոկոսին:

Տիգրան Խաչատրյան - Կապիտալ ծախսերի զգալի ավելացում ենք ունենալու: Դրանք վերաբերում են թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ենթակառուցվածքներին: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, վիճակագրական տվյալներ ներկայացնելով, հարցրեց՝ պետական պարտքի, գնաճի պայմաններում կապիտալ ծախսերի մեծացումն արդյոք ռիսկային չէ՞:

Տիգրան Խաչատրյան - Դուք արդարացիորեն խոսում եք ռիսկերի մասին, և ես նշեցի, որ ընթացիկ ծախսերը չգերազանցեն հարկային եկամուտները, քանի որ այդ դեպքում բոլոր ավելացումները կկատարվեն պարտք վերցնելու հաշվին:

Հենց այդ պատճառով էլ պարտք վերցրած փողը զարգացման ծրագրերում են օգտագործում՝ մանրամասնում է նախարարը, ավելացնում՝ ենթակառուցվածքները զարգացնելով տնտեսական ակտիվություն կապահովեն, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն կտա բարձրացնել աշխատավարձ, կենսաթոշակ ու նպաստ:

Տիգրան Խաչատրյան - Կառավարության ծրագրում է գրված, որ միջին կենսաթոշակը պետք է հավասարվի սպառողական նվազագույն զամբյուղին, և մենք առաջիկայում դրա համար բավական միջոցներ ենք հատկացնելու:

Նախարարը շեշտում է՝ գնաճն անդրադառնում է բոլորի վրա, և այդպես հիմա ամբողջ աշխարհում է: Արդեն ճեպազրույցի ժամանակ նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց՝ գնաճն սպասելի էր, և Կենտրոնական բանկը կանի հնարավորը՝ 2022 թ. գնաճը կառավարելի միջակայք տեղափոխելու համար:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում