ՍԱՏՄ տեսուչներն այսօր մեկ արձանագրություն են կազմել

ՀՀայկ Նավասարդյան

Առանց դիմակ գնումների եկած հաճախորդներին աշխատակիցները հորդորում են՝ պահպանել հակահամաճարակային կանոնները: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցը: Մշտադիտարկումն Արաբկիրում՝ խանութ-սուպերմարկետներում է:

Հայկ Մայիլյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Ստուգում ենք դիմակների, ախտահանիչների առկայությունը, ինչպես նաև թեստավորումը և պատվաստումը հավաստող փաստաթղթերը:

Օրենքի պահանջի համաձայն՝ աշխատակիցների մի մասը թեստավորվել, մյուսները պատվաստվել են՝ վստահեցնում է տնօրենը, ներկայացնում փաստաթղթերը:

Արթուր Տիտոյան, խանութի տնօրեն - Այս պահին աշխատողների 60 տոկոսը պատվաստվել է:

Հակահամաճարակային իրավիճակին հետևող տեսուչն արձանագրում է՝ աշխատակիցներից ոմանք դիմակը պատշաճ չեն կրում, նաև թերի են ներկայացված փաստաթղթերը:

Հայկ Մայիլյան - Խախտումը հետևյալն էր. հաճախորդների մի մասը դիմակ չի կրում,աշխատակիցներից մեկը ոչ պատշաճ էր կրում, և գրանցամատյանի բացակայությունը, սակայն մի մասը պատվաստված է, մի մասը՝ թեստավորված:

Փոքր խանութներից մեծ սուպերմարկետ օրվա ընթացքում շրջում են տեսուչները: Դիմակների առկայություն, տարածքի ախտահանում, պատվաստված և թեստավորված աշխատակիցների փաստաթղթերի ստուգում:

QR կոդի միջոցով տեսուչն ստուգում է՝ թեստի արդյունքը կե՞ղծ է, թե՞ իրական:

Հոկտեմբերին ՍԱՏՄ-ն 526 ստուգայց է իրականացրել, կազմել 43 արձանագրություն. մի մասին տուգանել, մյուսներին նախազգուշացրել են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում