Սոթքի ոսկու հանքավայրի՝ հայկական կողմում մնացած մասը կվերակազմավորվի և նորից կշահագործվի

ԱԱրման Գալոյան

Այս շաբաթ հետաքրքիր զարգացումներ եղան հանքարդյունաբերության ոլորտում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը գնած «Գեոպրոմայնինգ» ընկերությունը ձեռքբերման հաջորդ օրը  հայտարարեց՝ իր բաժնեմասի 25 տոկոսը, որը կոմբինատի ընդհանուր կապիտալի 15 տոկոսն է՝ նվիրաբերում է ՀՀ կառավարությանը:

Հատկանշական է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի որոշակի ազդեցությունը Սյունիքում պայմանավորված էր հենց այս հանքով:

Պաշտոնապես բաժնետոմսերի 12.5 տոկոսը պատկանում էր նրա եղբորը, կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովին ու կոմբինատի ղեկավարներից Նարեկ Ամբարյանին: Բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում էր հենց կոմբինատին, 12.5 տոկոսը՝ մի քանի ընկերության միջոցով՝ Ռուսաստանի նախկին նախարարներից Միխայիլ Զուրաբովին:

«Գեոպրոմայնինգի» խոշոր ձեռքբերումից հետո շարունակո՞ւմ է Հակոբյաննների ընտանիքը բաժնետեր հանդիսանալ, թե՞ ոչ, պարզ չէ, քանի որ ընկերությունը չի մանրամասնում, թե կոնկրետ ում բաժինն է գնել, մամուլին մեկնաբանություն չի տալիս նաև Վահե Հակոբյանը:

«Գեոպրոմայնինգը», շաբաթվա վերջում, թերևս ավելի կարևոր հայտարարություն արեց վարչապետի հետ հանդիպմանը: Խոսքը երկրում պղնձաձուլարան ու ատոմային էլեկտրակայան կառուցելու մասին է: Սոքթի հանքը շահագործող ընկերությունը մեկ այլ մտադրության մասին է նաև տեղեկացնում՝ վերակազմավորել ոսկու հանքը:

Թեման ուսումնասիրել է Նիկոլայ Ավետիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում