Սեպտեմբեր 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՆՆարեկ Սահակյան

ԵԱՀԿ Մինսքի խումբի համանախագահները և Ֆրանսան ողջունեցին պատերազմէն յետոյ Հայաստանի և Ատրպէյճանի Արտաքին գործոց նախարարներուն առաջին հանդիպումը:

Արարատ Միրզոյեան Ժոզեփ Պորելի հետ հանդիպումին ընդգծեց հայ գերիներու անվերապահ հայրենադարձման հրամայականը:

Ռուստամ Մուրատով ներկայացուց Արցախի մէջ Ռուսաստանի խաղաղապահ ուժերու նորանշանակ հրամանատար՝ Գենադի Անաշկինը:

Ռուսաստանի Պաշտպանութեան Նախարարութիւնն ու Արտաքին Գործոց նախարարութիւնը արձագանգեցին Ատրպէյճանի կողմէն հայազգի մարշալ Սերկէյ Խուտեաքովի յուշարձանի ոչնչացումը. յոյս ունին ԵՈՒՆԵՍՔՕ-ի առաքելութիւնը յառաջիկային կարենայ այցելել տարածաշրջան:

Հայաստանի մէջ Սեպտեմբեր 27-ին՝ ժամը 11:00-ին, լռութիւն պիտի յայտարարուի:

Հիմնանորոգման մէջ  է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի 10.3 կմ երկարութեամբ հատուածը:

Եւ օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է հիւանդութեան 1066 նոր դէպք, առողջացած է 586, մահացած՝ 23 անձ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում