ԵԱՏՄ-ում բիզնեսին հանդիպող խնդիրների վերաբերյալ քննարկում

ՄՄարիա Գաբրիելյան

Մի շարք հարցեր և դրանց լուծման հնարավոր եղանակներ: Հայաստանի բիզնես համայնքի ներկայացուցիչներն ու գործարարները ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ Ռուսլան Բեկետաևի, ԵԱՏՄ ներքին շուկաների գործունեության, տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտների ներկայացուցիչների հետ:

Ռուսլան Բեկետաև (ԵԱՏՄ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ) - Եթե խոստովանեմ, առաջին անգամ եմ Հայաստանում, և այն, ինչ ես տարիներ շարունակ լսում էի Հայաստանի մասին, այստեղ զգացի՝ ջերմություն, հյուրընկալություն: Ես շատ եմ ուզում, որ այսօրվա հանդիպումը չլինի ինչ-որ ֆորմալ հանդիպում, այլ առանձնացնենք այն հարցերը, որ կկարողանանք լուծել, իսկ որոնք լուծել չկարողանանք՝ իմ կոլեգաները պետք է հիմնավորեն՝ ինչու:

Այսպիսի ուղիղ ձևաչափով բիզնես ներկայացուցիչների հանդիպումը առաջին անգամ չէ: 2019թ-ից ավանդաբար ամեն տարի գործարարները հանձնաժողովի անդամներին հարցեր ուղղելու հնարավորթյուն ունեն: Այդ մասին նշեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Դեղագործական, տրանպորտային, փոքր-միջին ձեռնարկատիրություն, տեքստիլ. Հանդիպմանը ընդգրկված ոլորտները բազմազան են, ամեն ոլորտ իր խնդիրն ունի, բայց կան ընդհանուր խնդիրներ ևս: 

Փոխնախարարը շեշտում է՝ նախորդ տարիների հանդիպումների ընթացքում մի շարք հարցերի մասին արդեն բարձրաձայնվել է, մի մասը կամ լուծվել է, կամ լուծման փուլում է:
 
Կորոնավիրուսը շատ է անդրադարձել ոլորտի վրա, հանձնաժողովի գրեթե բոլոր անդամ երկրների պարտքն ավելացել է։ Այդ մասին էլ նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ Ռուսլան Բեկետաևը, նաև ավելացրեց՝ այսօր էկոնոմիկայի ոլորտում ամեն ինչ դեպի լավն է գնում: ԵԱՏՄ-ում հաստատված Ռազմավարություն-2025-ի իրականացման պլանի ժամկետները չեն փոխվում:

Ռուսլան Բեկետաև - Պատնեշները պետք է վերացնել, անկախ համավարակից, և, համապատասխանաբար, մինչև 2025 թվականը այն ժամանակահատվածն է, որ մենք պետք է առավելագույն արդյունավետությամբ աշխատենք խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ:

Հարցերի գերակշիռ մասը վերաբերում էի ԱԱՀ-ի վերադարձին, նաև միասնական հարկային համակարգ ստեղծելու առաջարկ հնչեց: 

«ԿԱՆԱՉ ՄԻՋԱՆՑՔ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գործարարներին մտահոգող հարցերի մեծ մասն էլ Վերին Լարսում «կանաչ միջանցք» ունենալուն էր վերաբերում: Վարոս Սիմոնյանի դիտարկմամբ՝ Հայաստանից Ռուսաստան բեռների համար «կանաչ միջանցքը» կարող է գործարկվել 2022 թվականին։

Առանց լրացուցիչ զննման բեռների ազատ տեղաշարժը նախատեսված է Եվրասիական միության էլեկտրոնային նավիգացիոն պլոմբի ներդրման մասին համաձայնագրի շրջանակում, որը նախատեսվում է ստորագրել 2021 թվականի վերջին, ապա անդամ երկրների մակարդակով վավերացնել հաջորդ տարվա ընթացքում:

Ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվում են համաձայնագրի տեխնիկական հարցերը, մասնավորապես՝ ենթաակցիզային ապրանքների (ալկոհոլի և ծխախոտի) համար պլոմբների կիրառումը:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում