ԱԺ նախագահը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովում

ՎՎահե Դավթյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին հանդես եկավ «Խորհրդարաններ և համաշխարհային կառավարում. անավարտ օրակարգ» խորագրով ելույթով:

ԱԺ նախագահը ելույթում նշեց, որ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին` ՀՀ Ազգային ժողովը շարունակել է իր բնականոն գործունեությունը:

Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հորդորին՝ դադարեցնելու բոլոր հակամարտությունները համավարակի ընթացքում, նախորդ տարի Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ստիպված էին դիմակայել ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած լրջագույն մարտահրավերներին:

ՀՀ ԱԺ նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ միջազգային խորհրդարանական կազմակերպությունները դարձել են կարևոր հարթակ, որոնց միջոցով խորհրդարանականները կարողանում են ավելի գործուն մասնակցություն ունենալ միջազգային հարաբերություններին: Ավելին՝ գլոբալ կառավարումն ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն պետությունների, այլև հասարակական կազմակերպությունների աջակցությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում