Սյունիքում մանկավարժների պատվաստման տեմպը մտահոգիչ է

ԱԱննա Ավետիսյան

Կապանում գրեթե մեկ ամիս է տեղադրվել է պատվաստման շրջիկ կայան: Այս ընթացքում պատվաստվել է Իրանի մեկ քաղաքացի՝ ասում է պատասխանատու բժիշկը: Օտարերկրացիները խմբով գալիս են ու հեռանում. պատճառը Հայաստանում առնվազն 10 օր գտնվելու պահանջն է: 

Պատկերն այլ է մարզկենտրոնի պոլիկլինիկայում, այստեղ նույնիսկ հերթեր են գոյանում: Մարդիկ նախընտրում են պոլիկլինիկայում պատվաստվել: Օրական պատվաստվում է մոտ 100 մարդ: 

100 տոկոսով պատվաստվել են մարզի առողջապահության ոլորտի աշխատակիցները: Ակտիվ պատվաստվում են մարզպետարանի աշխատակիցները, նրանց մեծ մասն արդեն ստանում է երկրորդ դեղաչափը: Իսկ ահա մանկավարժների պատվաստման ցուցանիշը մտահոգիչ է. մարզի 2156 մանկավարժներից պատվաստվել է ընդամենը 220-ը:

Սյունիքի մարզում մինչև հիմա պատվաստվել է 8153 մարդ, որից 5851-ն ստացել է դեռ առաջին դեղաչափը: Այս պահին Կապանի ԲԿ-ում բուժում է  ստանում 33 հիվանդ, իսկ 106 մարդ բուժվում է տնային պայմաններում: 

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում