Շուտով Հայաստանում կմեկնարկի խոշոր եղջերավոր կենդանիների ապահովագրությունը

ՎՎահե Կոստանդյան

Պետական աջակցության մատչելի պայմաններով վարկավորմամբ տոհմային անասնաբուծությունը զարգացնելու ծրագիր է իրականացվում: Այդուհանդերձ, էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ ոլորտն ակտիվ չի զարգանում:

Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Տոհմային անասնաբուծության ծրագրի մեկնարկից հետո օգտվել է 21 շահառու, ընդհանուր հաշվարկով ներկրվել է Հայաստանի հանրապետություն 1200 խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ: Նշեմ, որ այս թիվը այն նշաձողը չէր, որին մենք ուզում էինք հասնել:

Էկոնոմիկայի փոխնախարարը վստահ է` եվրոպական ցեղատեսակի կաթնատու և մսատու եկամտաբեր կենդանիներ շատ կներկրվեն, եթե անասնապահությունը ևս ապահովագրվի: Կենդանիների ներկրման վարկավորումը դանդաղում էր, քանի որ բանկերը գրավի առարկա էին պահանջում: Էկոնոմիկայի նախարարության մշակած ծրագրով կենդանին ինքնին արդեն համարվելու է գրավի առարկա:

Տիգրան Գաբրիելյան - Ի տարբերություն բուսաբուծական մթերքի՝ կենդանին ինչ-որ չափով կարելի է դիտել ապահովված, քանի որ որոշակի մասը` շուրջ 50 տոկոսով, մսի տեսքով կարող են ապահովագրականները հետ ստանալ:

Կարկուտ, հրդեհ, ցրտահարություն. եթե բուսաբուծությունում ռիսկերը մի քանիսն են, անասնապահությունում ռիսկեր գրեթե չկան: Միակ մտավախությունը, թերևս, հիվանդություններն են: Բացի դրանիօց՝ անասնապահությամբ զբաղվողները պարտադիր պետք համագործակցեն անասնաբույժի հետ: Վեց հիվանդության դեմ էլ տարեկան պատվաստումների ծախսն անվճար է, դրանք կատարվում են պատպատվերով:

Տիգրան Գաբրիելյան - Հիվանդությունների առումով՝ անասնապահությամբ զբաղվողը գումարներ չի ներդնում, քանի որ և՛ պատվաստանյութերը, և՛ պատվաստման գումարները տրամադրում է պետությունը:

Քանի որ երկրի անասնագլխաքանակը համարակալված չէ, փորձնական կապահովագրեն տոհմային անասնաֆերմաների համարակալված կենդանիները: Համատարած համարակալումից հետո փորձը կկիրառեն այլ տնտեսություններում ևս: Ծրագիրը պատրաստ է, կիրառման մեխանիզմները քննարկում են ապահովագրականների հետ:

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում