Օգոստոս 9-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Հայաստան ժամանեց ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղարը: Արտաքին գործոց նախարարի պարտականութիւնները կատարող Արմէն Գրիգորեան և Անվտանգութեան խորհուրդի գրասենեակի ղեկավար Հայկ Պետրոսեան Ստանիսլաւ Զասին հետ քննարկած են Սիւնիքի և Գեղարքունիքի մարզեր ատրպէյճանական Զինուած ուժերու  ներթափանցման արդիւնքով ստեղծուած իրադրութիւնը:

Սերկէյ Լաւրով և Ճէյհուն Պայրամով քննարկած են հայ-ատրպէյճանական սահմանային իրավիճակը:

Ռուսաստանը Օգոստոս 9-էն  Սեպտեմբեր 15 մարտավարական և յատուկ վարժանքներ պիտի  կատարէ  Հայաստանի մէջ:

Արամ Առաջին շնորհաւորական ուղերձ  յղած է  Նիկոլ Փաշինեանին՝ Հայաստանի վարչապետի պաշտօնին նշանակուելուն առիթով:

Թուրքիոյ մէջ  հրդեհներուն պատճառած վնասի չափը նախնական տուեալով՝ աւելի քան 35 միլիառ տոլար է:

Ողիմպիական խաղերուն Հայաստան նուաճեց 4 մետալ՝ երկու արծաթ, երկու պրոնզ:

Օրուան քորոնայի թիւերը․  հաստատուած է հիւանդութեան 140 նոր դէպք: Առողջացած է 191, մահացած 3 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում