Օգոստոսի 5-ը՝ 60 վայրկյանում

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Թեհրան: Փաշինյանը հանդիպել է Իրանի նորընտիր նախագահի հետ, այնուհետև մասնակցել է Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը:

Մենք հարցը պահում ենք վերահսկողության տակ, շփումները շարունակվում են: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հայ գերիների վերադարձի և նրանց դեմ շինծու դատավարությունների մասին: 

Արշակ Կարապետյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:

Թուրքմենստանի նախագահը և  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ են հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսը կոնգրեսական Միշել Սթիլի հետ քննարկել է հայկական օրակարգի գերակայությունները:

Սյունիքում ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: Առողջացել է 179, մահացել 7 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում