Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 7 տոկոս

ՀՀերմինե Բաղդասարյան

Ո՞վ է տեսել լոլիկն օգոստոսին 300 դրամ արժենա։ Վերջին ամիսներին խանութում սպառողին նյարդայնացնող ձեթ-կարագի գները քիչ էին, գյուղմթերքն էլ լրացրեց թանկ ապրանքների շարքը։ Նախորդ ամառներին բնորոշ, այսպես ասած, «ջրի գնով» միրգ-բանջարեղեն հիմա չես գտնի։

Սևակ Մելիքյան, խանութի աշխատակից - Կարտոֆիլի գինն այս տարի 270 դրամ է՝ ձմեռվա գին։ Լոլիկը թանկ է, ջերմոցի է, դաշտինը վատն է, ոչ ոք չի գնում։ Կաղամբն է շատ թանկացել, սմբուկն էլ է թանկ:

Վարունգի արժեքն է՞լ է դոլարը փոխել՝ նեղսրտում են տանտիկինները։ Այգեգործներն արդարանում են՝ թանկացման մեծ մասը  վերավաճառողների ձեռքի գործն է։ Եկամուտ իրենք այս տարի գրեթե չունեն, արևն ու ոռոգման ջրի պակասը բերքն այնպես են խաշել։ Ըստ վիճակագիրների, սակայն, ագրարային ոլորտը ծառայությունների հետ միասին Հայաստանի տնտեսությունում ամենամեծ աճ արձանագրած ճյուղերից է։ Տնտեսական ակտիվությունն ու համախառն պահանաջարկի շարունակվող աճը, նաև արտաքին շուկաներից եկող աղդակները վերլուծելով՝ Կենտրոնական բանկի խորհուրդը հերթական նիստում դարձյալ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 7 տոկոսի։

Գլխավոր դրամատանը բացատրում են․ 12-ամյսա գնաճն արագանալով՝ հունիսի վերջին կազմել է արդեն 7,8 տոկոս։ Այնպես որ, անկախ հանգամանքից, որ միջագային բորսաներում բուսական յուղն ու պարենային մի քանի ապրանք սկսել են էժանանանալ, որոշակի գնանկում արդեն նկատելի է նաև մեր վաճառակետերում: Երկրում եղած անորոշությունների պատճառով՝ բարձարցրել են փողի գինը։

Մարտին Գալստյան, ՀՀ ԿԲ նախագահ - Ինչպես մեր արտաքին գործընկերը, այնպես էլ մենք կարծում ենք, որ հետընտրական պրոցեսները դրական են ազդել տնտեսության վրա, սակայն տեսնում ենք, որ կան գնաճային անորոշություններ՝ տնային տնտեսությունների ու սահմանային դեպքերի վերաբերյալ:

Գնաճային ճնշումների շարքում նաև արտասահմանից՝ հիմնականում Ռուսասատնից ու ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների աճն է։ Մի կողմից դա շատ լավ է, աշխուժացնում է տնտեսությունը, մյուս կողմից՝ մարդիկ ինչքան շատ են ծախսում, այդքան ավելացնում են գնաճը։ Մենք բացառություն չենք․ հետքովիդային՝ տնտեսությունների ինտենսիվ խթանման այս փուլում ամբողջ աշխարհն է կանգնած թանկացումների առաջ՝ հայտարարում են Կենտրոնական բանկում։ Դրսի շուկաների հետ կապված՝ մեր երկրի համար դրական կանխատեսումներ անում պղինձ-մոլիբդենի թանկացման ֆոնին։

Մարտին Գալստյան - Կարծում ենք, որ արտաքին հաշվեկշռի լավացում տեղի կունենա ու հիմնական գործոններից մեկը դա հենց այդ հանքահումքային ապրանքների բարձրացող գներն են, այսինքն՝ արտահանումը մեզ մոտ ավելի բարձր է լինելու:

Տոկոսադրույքի բարձրացմամբ, գնաճային ռիսկերը չեզոքացնելու հետ միաժամանակ, Կենտրոնական բանկը դիտարկում է առաջիկայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում