Օգոստոսի 2-ը՝ 60 վայրկյանում

ԱԱրսեն Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ. նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է հրամանագիրը:

Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ Պաշտպանության նախարար:

Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ Ալեն Սիմոնյանն ընտրվել է խորհրդարանի նախագահ:

Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակելու են աշխատել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ. Արցախի նախագահի ՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձը:

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանի բռնապետի սադրանքներին ԵՄ ոչ համարժեք գործողություններին:

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը: Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ. նա կպայքարի ոսկե մեդալի համար:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 137 նոր դեպք: Առողջացել է 147, մահացել՝ 2 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում