Երևանի համար 1 տուն-ինտերնատի բնակիչները պատվաստվել են

ՆՆարե Ոսկանյան

Սիլվա Միսակյան (Երևանի 1-ին տուն ինտերնատի բնակիչ) - Հա՛մ շրջապատը կպաշտպանվի, հա՛մ էլ՝ ես:

Տիկին Սիլվան ու Երևանի թիվ 1 տուն ինտերնատից ևս 15 բնակիչ եկել են Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութի իրենց չափաքանակը ստանալու:

Ասում են՝ չեն ուզում մեկը մյուսին վարակեն, եթե կա կանխարգելման տարբերակ՝ պարտադիր պետք է փորձել:

Լենա Խուդոյան (Երևանի 1-ին տուն ինտերնատի բնակիչ) - Լսելով մեր ինտերնատի բժիշկների խորհուրդները, զգալով, որ իրենք մեր լավն են ուզում, մենք էլ զգալով, որ իրոք վտանգավոր է մեր տարիքի ծերերի համար՝ որոշեցինք գալ պատվաստման:

Բժիշկները նախ տարեցներին բացատրում են, որ պատվաստումը կարևոր է հատկապես խրոնիկ հիվանդություններ ունեցողների ու 65-ից բարձր տարիքային խմբի անձանց համար:

Ռուզաննա Եղիազարյան (Երևանի 15-րդ պոլիկլինիկայի թերապևտ) - Թերապևտի կողմից զանգի հրավիրման ֆոնի վրա մենք ունենք ակտիվ այց, ինչպես տեսնում եք: Այդ պատվաստվելով ոչ թե միայն ապահովագրում ենք մեր կյանքը, այլև ապահովագրում ենք մեր մտերիմների կյանքը հատկապես 60+-ից հետոյի համար:

Թթվածնի մակարդակի որոշումից մինչև ճնշման չափում. եթե որևէ խնդիր չի նկատվում, ապա պացիենտն առանձին այլ սենյակում ստանում է պատվաստումը:

Սիմավոն Բարսեղյան (Երևանի 1-ին տուն ինտերնատի բնակիչ) - Վիրուսի մասին շատ-շատ ենք լսում հեռուստատեսությամբ ամեն րոպե ասում են: Դե, մի հիվանդություն է, ընկել է, պետք է էնպես անենք, որ գոնե ջահելները չվարակվեն, էլի, դրանից:

Պոլիկլինիկայից հայտնում են՝ պատվաստումներից հետո լինում են դեպքեր, երբ կարճ ժամանակահատված ջերմություն կամ հոդացավեր են լինում, բայց առավել կարևոր է պատվաստվել ու վստահ լինել, որ ապահովագրում եք առողջությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում