Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով

ՀՀերմինե Բաղդասարյան

Արևից  էներգիան կորզող պանելներ են առաջիկայում տեղադրվելու․․․ Թալին-Դաշտադեմ հատվածում։ Արագածոտնի այս  անկյունում է լինելու 200 ՄՎտ հզորությամբ, դեռ 2019 թվականից պլանավորվող, ԱՅԳ-1 անունով ֆոտովոլտային  նոր կայանը՝ կառավարության անդամներին տեղակացրել է փոխվարչապետ Ավինյանը։

Տիգրան Ավինյան (ՀՀ  փոխվարչապետի  պաշտոնակատար) - Ունենք  արդեն հաղթող  ընկերություն, որն  առաջարկել է մեկ ԿՎտ-ի համար 2,9 սենթ արժեք, որը բավական ցածր գին է․․.

Ներդրողը Աբու Դաբիի «Մասդար» ընկերությունն է, որն աշխատանքների համար ծախսելու է մոտ 174 մլն դոլար։ Կառուցվող  էներգետիկ նոր հանգույցը ցանցերին կսկսի հոսանք մատակարարել 2025 թվականից։ Ժամկետը ճշգրտվել է՝ հաշվի առնելով Հայաստանի արևային առաջին խոշոր կայանի՝ Մասրիկի փորձը։ 

Նիկոլ Փաշինյան - «Մասդար» ընկերությունը ոլորտի ամենազդեցիկ ընկերություններից է, համաշխարհային  ընկերության ներկայությունը Հայաստանի շուկայում կարևոր ու պոզիտիվ ազդակ է միջազգային ներդրողների համար:

Գործադիրը հերթական նիստում ժամկետներ է ճշտել նաև՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի հետ  կապված։ Որպեսզի հունվարից ուժի մեջ մտած էմբարգոն հուլիսի 1-ին չավարտվի Թուրքիայից Հայաստան բերվող բեռների սահմանափակումը, պաշտոնական Երևանը երկարաձգեց ևս 6 ամսով։ Սանկցիայի արդյունքում հայ սպառողը  չի հարստացնում թուրքական բյուջեն։ Մյուս կողմից՝ ներմուծման  կրճատման հաշվին մեր ձեռնարկատերերը փորձում են տեղական արտադրությունը զարգացնել: Արգելքի՝ շուկայի վրա թողած ազդեցությունն է գնահատել էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը։

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) - Կարող ենք արձանագրել, որ Թուրքիայից ներմուծման ծավալները նվազել են 70 տոկոսով, և կտրուկ փոխվել է ներմուծվող ապրանքների կազմը՝ եթե առաջ եղել է  ավիավառելիք, բանջարեղեն, տրիկոտաժն է, ապա այժմ շինանյութ է, բնական կաշի:

Հայաստանյան տնտեսությունում, ի դեպ, նախորդ ամիս վճարվել է ընդհանուր առմամբ 134 մլրդ 700 մլն դրամի կարգի  աշխատավարձ։ Գումարի այդ չափը գերազանցել է վերջին բոլոր երեք տարիների մայիսյան ցուցանիշը։ Վարձատրության  ֆոնդը երկրում ավելացել է՝ աշխատատեղերի քանակի մեծացմանը զուգընթաց. գործադիրի նիստում հարկային  վիճակագրությունն է ներկայացրել ՊԵԿ ղեկավարը։ 

Սեզոնային զբաղվածությունը հաշվի առնելով՝ քանի որ սեպտեմբերն է ամենաակտիվ ամիսը, որոշվեց՝ ռեկորդային  տիտղոսի համար աշխատատեղերի քանակի ու վարձատրության չափի թվերը համեմատել նաև աշնան սկզբին։ Հարկայինի բազաներում արդեն երևացող, այսպես ասած մաքուր վարձատրվող, հարկերը չթաքցնող մարդկանց ո՞ր մասն  է ստվերից, բիզնեսի մինչև հիմա չգրանցած զբաղվածները, ո՞րը՝ նոր ստեղծվող հաստիքները՝ վերլուծական կոնկրետ  պատկեր չկա։   

Նիկոլ Փաշինյան - Մեր քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ շինարարության ոլորտում աճ կա, ու դա զգացվում է այդ ոլորտում, ու զբոսաշրջության դանդաղ վերականգնում ունենք, ու հանրային սննդի ոլորտում, որտեղ աշխատատեղերի աճ ունենք:

Գյուղոլորտն  ակտիվացնելու  նպատակով էկոնոմիկայի նախարարն առաջարկում է մատչելի վարկերը հասանելի  դարձնել նաև կարտոֆիլ, խաղող և այլ պտուղ-բանջարեղեն, նաև շինշիլայի մորթ մթերող-արտահանողների համար։ Քանի որ դեռ  պարզ չէ ֆինանսական աջակցության պատճառով բյուջեի վրա ի՞նչ բեռ կարող է ծանրանալ, հարցը քննարկվեց՝ փակ ռեժիմով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում