Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

100 մլրդ դրամ՝ Արցախում բնակարանաշինության և ենթակառուցվածքների զարգացման համար

ՄՄայա Խաչատրյան

Պատերազմից վիրավոր Արցախը վերականգնվում է: Ստեփանակերտի օդանավակայանին մոտ և Իվանյան համայնքում զրոյից նոր թաղամասեր են կառուցվում:

Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Ստեփանակերտում մի քանի թաղամաս է կառուցվում: Իվանյան համայնքի շրջակայքում առանձնատներ են կառուցվում:

Համահայկական հիմնադրամն այս պահին Արցախում իրականացնում է ավելի քան 25 մլրդ դրամի ներդրումային ծրագիր: Գլխավոր շեշտը բնակարանաշինությունն է:

Հայկակ Արշամյան - Գործն առաջ է գնացել, այս տարվա վերջ մի քանի հարյուր տուն կհանձնենք, կմեղմի խնդիրը: Փայտաշեն տնակներն էլ՝ խոսքը 1000 ընտանիքի մասին է, կմեղմենք սոցիալական ծանր վիճակն Արցախում:

Արցախը ոտքի կանգնեցնելու համար կներդրվի 100 մլրդ դրամ՝ հայկական երկու հանրապետությունների կառավարությունների ու սփյուռքի ջանքերով: Գումարը կծախսվի բնակարանաշինական խոշոր ծրագրեր իրականացնելու և ենթակառուցվածքներ ստեղծելու համար:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Դա ավելին է, քան 1990 թվականից ի վեր Արցախում կատարված բոլոր ներդրումները միասին վերցրած: Խոսքը վերաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով և իրականացված ներդրումներին:

Արցախի կառավարությունն արդեն նախագծել է բնակարանաշինական մեծ փաթեթ՝ սոցիալական որ խմբերին ինչ ժամկետներում են բնակարաններ տրամադրելու, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տունը կորցրած բոլոր արցախցիներն ապահով բնակության հասցեներ ունենան:

Աննա Ժամակոչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Համագործակցել ենք՝ շահառուներին ինչ առաջնահերթություն պիտի տրվի ծրագրին մասնակից դարձնելու համար: Հուսամ՝ կընդունի շուտով Արցախի կառավարությունը, որը կընդգրկի այդ բոլոր սկզբունքները:

Նախնական հաշվարկով՝ մոտ 6 հազար արցախցի ընտանիք ունի բնակարանի կարիք: Ներդրումներն ուղղվում են նաև ճանապարհաշինական աշխատանքների իրականացմանը: Այս պահին 50 կմ ճանապարհներ են կառուցվում հիմնադրամի միջոցներով: Հայկակ Արշամյանն առանձնացնում է Մարտակերտ-Ճանկաթաղ ճանապարհը:

Հայկակ Արշամյան - Շրջանցող ճանապարհ կա, որը 27 կմ է, կարևոր ճանապարհ է, որը կրճատելու է, 20 ր երկու բնակավայրերի միջև տարածքը, ունի ստրատեգիականնշանակություն:

Բնակարանների հատկացման գործընթացում առաջնահերթություն է տրվելու 44-օրյա պատերազմի հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ստացած անձանց, զոհերի, անհետ կորածների և, իհարկե, անօթևան դարձած ընտանիքներին:

Աննա Ժամակոչյան - Մինչև տարեվերջ կիրականացվի ցուցակագրումը, հերթագրումները, ըստ իրենց սոցիալական բնութագրիչների՝ խոցելիության բնութագրիչ, արտոնություն ունեցող ընտանիքների ցուցակ կունենանք, ծրագիրը եռամյա է. ըստ դրա կտրամադրվեն բնակարաններ:

Պատարայի ու Աստղաշենի հարևանությամբ կառուցվող նոր բնակավայրի անունը դեռ չեն որոշել, այնտեղ կապրեն Արցախի հսկողությունից դուրս մնացած 4 գյուղի բնակիչներ:

Եղիշե Ղահրամանյան (Արցախի Սղնախ համայնքի ղեկավար) - Բոլոր 66 բնակիչներն էլ ուզում են վերադառնալ:

Համահայկականի ջանքերով Արցախում կկառուցվեն նոր դպրոցներ: Ստեփանակերտից դուրս դպրոցները կապահովվեն գույքով և սննդով: Աշակերտները դասերից հետո կկարողանան մնալ դպրոցում, լրացուցիչ առարկաներ սովորել: Ծրագիրն արվում է, որ երեխաների ծնողներն աշխատեն: Բարերարներից մեկի օգնությամբ 150 հազար դոլարով Իվանյանում դպրոց կկառուցվի:

Հայկակ Արշամյան - Հիմնադրամն ունի մեծ գումար, այս պահին դրամահավաք կազմակերպելու կարիք չկա: Նոյեմբերին հեռուստամարաթոն կկազմակերպվի, թեմատիկան կպարզվի: Կա մարդկանց կուռ բանակ, ովքեր շարունակաբար աջակցում են:

Անվտանգության համար Լիսագոր-Շուշի ճանապարհին լուսավորություն կանցկացվի, կտեղադրվեն տեսախցիկներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում