Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԺ ընտրությունների նախնական արդյունքների վերահաշվարկ՝ Քանաքեռ-Զեյթունի ընտրատեղամասերում

ՄՄերի Եգորյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/27 ընտրատեղամասում վերահաշվարկից հետո քաղաքական ուժերի արձանագրած նախնական արդյունքները չփոխվեցին: Երրորդ տարածքային ընտրական հանձնաժողովը գրանցամատյանում միայն մեկ շտկում կատարեց:

Վարդան Առաքելյան (3-րդ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ) - Փոփոխություն եղավ միայն անվավեր քվեաթերթիկների հետ. 3 անվավեր ունեինք, բայց 2-ն էին անվավեր, մեկը չսահմանված նմուշի էր:

Վարդան Առաքելյանի խոսքով՝ ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում-բողոքներ չեն ստացել: Քվեաթերթիկներն ու կտրոնները նորից հաշվել են սեփական նախաձեռնությամբ:

Վարդան Առաքելյան - Մեկ անճշտություն կար ամփոփիչ արձանագրությունում, և նաև բանավոր խոսակցություններ կային, որպեսզի փարատվեն մեր կասկածները, ընտրատեղամասը բացեցինք:

Երրորդ տարածքային ընտրական հանձնաժողովը հունիսի 22-ին վերահաշվարկ էր իրականացրել նաև 3/20 և 3/26 ընտրատեղամասերում, այս անգամ՝ ոչ սեփական նախաձեռնությամբ:

Վարդան Առաքելյան - Նմանապես ոչինչ չի փոխվել: Բողոք-դիմումը ներկայացրել էին վստահված անձինք:

Խորհրդարանի արտահերթ ընտրության նախնական արդյունքների վերահաշվարկ է իրականացվում Երևանում և մարզերում գործող 18 տարածքային ընտրական հանձնաժողովների 70-ից ավելի ընտրատեղամասերում:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում