Ժողովուրդն իրականացրել է պողպատե հեղափոխություն. Փաշինյան

ԳԳոհար Սիմոնյան

Ժողովուրդը ցույց տվեց, որ իր դեմ խաղ չկա: Այս մասին այսօրվա հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Հույս ունեմ, որ մենք փաստացի այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսած ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, և մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի:

Պիտի արձանագրենք, որ պայմանները և միջավայրը այսօր էականորեն փոխված են, որովհետև Հայաստանի Հանրապետությունը քաղաքական այս թիմին տվել է մանդատ՝ երկրում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա: Ժողովուրդն իրականացրել է պողպատե հեղափոխություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում