Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Ում է ստուգելու ՊԵԿ-ն այս տարի

ՀՀերմինե Բաղդասարյան

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարվա ծրագիրը։ Ընկերությունների թիվը, որտեղ տեսուչները կմտնեն խոշոր խախտումներ փնտրելու, մի քիչ պակաս է 2020 թվականի համեմատ։ Հարկահավաքներից թաքցրած գումարների առումով ամենառիսկայինը դարձյալ առևտուրն է՝ առանձնացնում է կոմիտեի ստուգումների կազմակերպման-հաշվառման բաժնի ղեկավարը։

Հովհաննես Քաբաբյան (ՀՀ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և հաշվառման բաժնի պետ) - Գերակշիռ մասն են կազմում մանրամեծածախ ոլորտները՝ շուրջ 41 տոկոս, մշակող արդյունաբերության ոլորտը՝ 14 տոկոս, շինարարության ոլորտը՝ շուրջ 9 տոկոս, ֆինանսական և ապահովագրական շուկան՝ մոտ 5 տոկոս:

Որքանո՞վ է բիզնեսը ռիսկային՝ շատ թե քիչ տպած ՀԴՄ-ից ավելի՝ կախված է ՊԵԿ-ի վերլուծական ինքնաշխատ համակարգի գնահատականից։ Այն ռիսկի միավորներ է ավելացնում, երբ այս կամ այն հարկ վճարողը ոլորտի մյուս ձեռնարկությունների միջինից ցածր շահութաբերություն է հայտարարագրում։ Կամ ավելի մեծ գումարի ձեռքբերումներ է կատարում, քան կազմել է իրացման շրջանառությունը։

Աննա Սարգսյան (ՀՀ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և հաշվառման բաժնի գլխավոր հարկային տեսուչ) - Հիմնական խախտումները միայն ստուգումներով չեն արձանագրվում՝ լինում են ավել հայտարագրված ծախսեր, սխալ իրացման շրջանառության հաշվարկում, ԱԱՀ-ի հաշվանցման խախտումներ:

Ի դեպ, համալիր ստուգումների այս տարվա ցանկում միկրոձեռնարկությունները շատ քիչ են․ տնտեսվարողների 95 տոկոսից ավելին ԱԱՀ վճարողներ են։ 98 տոկոսը ներառված են բարձր ռիսկային խմբում։ Կան բիզնեսներ, որտեղ վերջին ստուգումը եղել է 3 տարի, կա որ՝ 3 ամիս առաջ։ Ցուցակում ընդհանուր ներառված է 750 հարկ վճարող։ Նրանցից շատերը ստուգողների սպասում են մինչև ցուցակի հրապարակվելը․ այն պահից, երբ կատարած խախտման մասին ծանուցվել են ու ինքնուրույնաբար չեն փոխել թվերը՝ պարզաբանում են ՊԵԿ-ում։ Ստացվում է՝ եկել է իրենց այցելելու ու ակտեր կազմելու ժամանակը։

Աննա Սարգսյան - 2020 թվականին ավարտված ստուգումներով ունենք 1131 ավարտված ստուգում, որի արդյունքում լրացուցիչ պարտավորություն ենք արձանագրել՝ շուրջ 87 մլրդ:

Այդ գումարի ո՞ր մասն է բիզնեսն ընդունել, ո՞րը բողոքարկել՝ վիճակագրություն դեռ չկա։ Տարվա պլանով նոր ստուգումների ՊԵԿ-ը կգնա հուլիսի 1-ից սկսած։ Տնտեսվարողի հաշվապահությունում կլինի 15 օր։ Ստուգումը կարող է երկարաձգվել մինչև 90 օր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում