«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության քարոզարշավը՝ Գեղարքունիքում

ԱԱննա Ավետիսյան

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության ծրագրի անկյունաքարը երկրի անվտանգության ապահովումն է ու դրանով պայմանավորված՝ խնդիրների հրատապ լուծումը: Գավառի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքական ուժի առաջնորդ Կարին Տոնոյանը:

Նա կարևոր է համարում մեր բանակի ոգու վերականգնումը՝ որպես անվտանգության առաջին երաշխավորի նկատմամբ հարգանքի ու վստահության ամրապնդում, իսկ բանիմաց զինվոր, առաջին հերթին, դպրոցն է պատրաստում: Հանրակրթության ոլորտի բարեփոխումները ևս «5165 շարժման» առաջնահերթություններից են:

Կարին Տոնոյանը, որպես պետական անվտանգության բաղադրիչ, առանձնացրեց մշակութային անվտանգությունը, նշեց՝ այդ նպատակով պետք է առանձին նախարարություն ստեղծվի:

Քաղաքական ուժի ղեկավարները կարծում են, որ ի դեմս առողջապահության ոլորտի, մարդու և քաղաքացու նկատմամբ պետական հոգածությունը գրեթե բացակայում է: «5165 շարժումը» նաև այս ոլորտը բարեփոխելու ծրագրեր ունի:

Կարին Տոնոյանը քաղաքացիների հետ նաև Հայաստանում ժողովրդագրական խնդիրներից խոսեց: «Ունենալ ոչ թե սփյուռք, այլ հայրենադարձություն»՝ սա է շարժման սկզբունքային դիրքորոշումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում