Օրը՝ 60 վայրկյանում | 07.06.2021

ՆՆարեկ Սահակյան

Վերին Շորժաի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքների համար բերված ադրբեջանական տեխնիկան հեռացվել է հայկական ստորաբաժանումների պահանջով:

Այսօրվանից մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրության պաշտոնական քարոզչությունը, այն կտևի 12 օր:

Ընտրություն ենք կատարում մեր երկրի ապագայի, զարգացման հեռանկարի, մեր սերունդների բարեկեցության համար. նախագահի կոչը քարոզարշավի մեկնարկի առիթով:

«Հայաստանն ընտրում է». վաղը մեկնարկում են Հանրայինի հեռուստաբանավեճերը:

Բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից կատարված պետական դավաճանության աննախադեպ դեպք. ԱԱԾ:

Հունիսի 15-ից Վրաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը կվերսկսվի:

Հունիսի 6-ի դրությամբ` Հայաստանում կատարվել է 46503 պատվաստում. տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: 

Օրվա կորոնաթիվը 32 է: Առողջացել է 141, մահացել 5 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում