Սիփանիկցի ֆերմերը գտել է ջերմատնային բիզնեսն առավել եկամտաբեր դարձնելու գաղտնիքը

ՎՎահե Կոստանդյան

1000 քառակուսի մետր տարածքում՝ տասը տեսակ բանջարեղեն, մոտ 20 հազար բույս։

Արտակ Ղարանլղցյան (ֆերմեր) - Չի՞ հակասում գյուղատնտեսական չափորոշիչներին։ Հակասում է. որ գյուղատնտեսներն ինձ տեսնեն, կվատաբանեն, կասեն՝ հնարավոր չէ։

Երկու տարի առաջ հիմնած ջերմոցի արդյունավետությունը չէր գոհացնում Ռուսաստանից Սիփանիկ տեղափոխված ֆերմերին:

Արտակ Ղարանլղցյան - Առաջ դնում էինք 2500 հատ լոլիկ ու էդքանով բավարարվում էինք, սպասում էինք, սպասում էինք, որ պիտի մի յոթ-ութ ամսվա մեջ մի 25-30 տոննա լոլիկ տա։ Էտ էլ մի 200 դրամի կիլոգրամը վաճառում էինք, և վերջ։

Կորոնավիրուսի ժամանակ, երբ արտահանումը դանդաղ էր ընթանում, հաշվարկեց բույսերի հասունացման փուլերն ու որոշեց մի քանի տեսականի միաժամանակ նույն տարածքի վրա աճեցնել։ Մտածեց՝ այսպես եկամուտն անդադար կլինի։

Արտակ Ղարանլղցյան - Մոտ երեք հազար հատ լոլիկ ու վարունգ է դրած, մոտ 10 հազար քոլ ելակ է դրած՝ «ալբիոն» սորտի, որը արտահանվում է։ Մոտ 1000 քոլ կուկուռուզ է դրած, պլյուս՝ ամեն պոմիդորի տակ՝ գազար, մառոլ, ռեհան։ 

Հազարի տերևներն արդեն քաղել ու արտահանման են հանձնել, հիմա հերթը ելակինն է։ Դեռ աշնանն էլ մոշ ու ազնվամորի են հավաքելու՝ ասում է Արտակը, և այս ամենը՝ սեփական կենսաբանական պարարտանյութով: Գյուղատնտեսը զարմանում է՝ ինչպե՞ս կարելի է համատարած վարունգ աճեցնել ու կիլոգրամը նույնիսկ 20 դրամով չկարողանալ վաճառել։ Մինչդեռ կանաչ ռեհանը, ռուկոլան կամ ճարճրուկը՝ արտահանողները ձեռքից ձեռք են խլում։

Արտակ Ղարանլղցյան - Էս տարի շատ ուժեղ շարժ կա արտահանման համար։ Ուրեմն արտահանվում է այս պահին լավ ելակ, ռոկոլա, նանա, ռեհան, լոլիկն է արդեն արտահանվում՝ տեղականը։

Մեկ տարի առաջ բույսերի միայն կենսահումուսով աճեցման համար Ատակը պարգևատրվեց Կառավարության «Ժամանակի հերոսը» մրցանակով։ Որպես պարգևավճար մեկ միլիոնի մի մասը վարկերն է մարել, մեծ մասը նորից ներդրել ջերմատնային բիզնեսում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում