«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի Կարմիր շուկա գյուղում բնակելի նոր թաղամաս է կառուցում

ՆՆարեկ Սահակյան

Արցախի Կարմիր շուկա գյուղում բնակելի նոր թաղամաս է կառուցվում, մակերեսը կազմում է 15 հեկտար: Առաջին փուլում նախատեսվում է 127 փայտե տուն հավաքել: Պիլոտային ծրագրում ընգրկվել է հինգը: 4 շինարար 20 օրում կարող է մեկ տուն հավաքել:

Արմեն Վարդանյան, շինարարության պատասխանատու - Մեծ նշանակություն ունի հիմնականում շինանյութի առկայությունը: Եթե շինանյութն առկա լինի, ամեն ինչ նորմալ կլինի:

Տները կհատկացվեն հարևան Թաղավարդից տեղահանված ընտանիքներին: 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն օկուպացրել է համայնքի գրեթե կեսը, ինչի հետևանքով ավելի քան 600 քաղաքացի բնակարան է կորցրել: Տարածքը սեփականաշնորհված է, բայց պետք է ըմբռնումով մոտենալ, մարդիկ տուն չունեն՝ ասում է համայնքի ղեկավարը:

Նարեկ Աթայան, Կարմիր շուկա համայնքի ղեկավար - Պիտի կառավարության կողմից գերակա շահ ճանաչվի և փոխհատուցում լինի: Ինձ թվում է՝ բոլորին հասկանալի է, որ սա պատերազմական իրավիճակով պայմանավորված է, և ստիպված ենք ինչ-որ տեղ նաև գնալ զիջումների, որպեսզի մարդկանց բնակելի տներով ապահովենք:

Բնակարանաշինական ծրագիրն իրագործվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ամեն առանձնատան համար նախատեսված է 1200 քառակուսի մետր տնամերձ հողամաս: Շինարարության պատասխանատուն վստահեցնում է՝ ջեռուցման կամ ջերմամեկուսացման խնդիր բնակիչները չեն ունենա:

Բնակարանաշինական ծրագրեր նաև Շոշում են նախատեսվում: Մինչ այդ, սակայն, կնորոգեն ազատ տները, որ տրամադրեն տեղահանվածներին՝ արդեն 8 ընտանիք են ընդունել: 44-օրա պատերազմից հետո Շոշը ևս սահմանապահ է, իսկ կրակոցներ այստեղից ամեն օր են լսում:

Էրիկ Աբրահամյան, Արցախի Շոշ համայնքի ղեկավար - Գրեթե ամեն օր ու տարբեր ժամերի, բայց ոչ թիրախավորված: Ձայնը լսվում է, սակայն թե որ ուղղությամբ՝ չգիտենք, չենք տեսնում:

Առաջիկայում տեսանկարահանող սարքերով կկահավորվի Կարմիր շուկա-Շոշ ճանապարհը, որով նաև ադրբեջանական մեքենաներ են երթևեկում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում