Զգուշացեք կեղծ գովազդներից. հակամոնոպոլ մարմինը խիստ է լինելու

ՎՎահե Կոստանդյան

Մոլորեցնել սպառողին, վարկաբեկել գործընկերների արտադրանքը. երևույթներն արձանագրվել են հակամրցակցային գովազդում։ Վերջին աղմկահարույց դեպքը նախակրթարաններից մեկում էր։ Պարզվել է, ինչպես գովազդում է հնչում, ամենա, ամենա, ամենալավ նախակրթարանը նույնիսկ հավաստագիր չունի։

Գեղամ Գևորգյան (ՏՄՊՊՀ նախագահ) -Պարզվում է, որ սա նախակրթարան չէ, այլ ուղղակի ծառայություն է մատուցում երեխաների պահելու։

Ոչ պայմանները, ոչ էլ մանկավարժների գիտելիքները չեն համապատասխանել նախակրթարանի պահանջներին, ասում է հակամոնոպոլ մարմնի ղեկավարը։ Հակամրցակցային տեքստեր են նաև զեղչերի հայտարարություններում, կամ գովազդվող ապրանքի որակն ընդհանրապես կապ չունի իրականի հետ: Իսկ ամենավտանգավորը առողջապահական գովազդներն են։

Գեղամ Գևորգյան - Գովազդվում էր հավելումներ, որոնք բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարում է։ Դե, միջին սպառողը մտածում է, որ սա դեղամիջոց է, պարզվեց, որ դա ոչ դեղամիջոց է, ոչ դեղահաբ է, և էլի հասարակությունը մոլորության մեջ է ընկնում։

Մայիսի 31-ից ուժի մեջ կմտնի նոր օրենքը, որով հանձնաժողովն առավել խիստ է լինելու նմանատիպ երևույթների նկատմամբ: Որպեսզի գովազդատուն գովազդի սցենարի հետ կապված խնդիրներ չունենա, հանձնաժողովն առաջարկում է գործակցել։

Տիգրան Մարկոսյան (ՏՄՊՊՀ անդամ) - Մենք նոր օրենքով ունենք նաև եզրակացություններ տալու գործիքակազմը։ Գովազդ պատրաստելու փուլում գործատուները կարող են դիմել նաև հարցադրումով՝ ասելով, որ այս վարքագիծը, օրինակ՝ կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, և մեր կողմից կտրվի եզրակացություն։ Եվ դրան հետևելու դեպքում որևէ խնդիր տեղի չի ունենա։

Եթե տնտեսվարողը շարունակի կեղծ գովազդ տարածել, ստիպված կլինի վերջին մեկ տարվա հասույթի 5 տոկոսը տուգանք վճարել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում