Կայացել է Ձյուդոյի վետերանների Հայաստանի երկրորդ բաց առաջնությունը

ՎՎարդան Հովսեփյան

2018 թ. հիմնադրվել է Ձյուդոյի Հայաստանի վետերանների ասոցիացիան: Արդեն երկրորդ անգամ կայացավ վետերանների Հայաստանի բաց առաջնությունը: Նախորդ տարի առաջնությունը չկայացավ COVID-19-ի սահմանափակումների պատճառով: Այս տարի 6 տարիքային խմբում 53 մարզիկ պայքարեց լավագույնի տիտղոսի համար: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր, Ձյուդոյի Հայաստանի վետերանների ասոցիացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը նպատակային ու արդյունավետ է գնահատում նման մրցումների անցկացումը:

Սա միայն ճանապարհի սկիզբն է: Մենք միջազգային հարթակ դուրս գալու նպատակ ունենք, բայց այս փուլում, կարծում եմ, որ մեր մակարդակը չի համապատասխանում նման մրցաշարերի, բայց կա հավանականություն, որ առաջիկայում մեզ կտեսնեք միջազգային մրցաշարերի ընթացքում:

Հեղինակ՝ Արմեն Գարամյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում