Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատները

ՄՄայա Խաչատրյան

Թուրքիան Ադրբեջանի հետ հավասար պատասխանատու է 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային կոնվենցիոն խախտումների համար: Հայաստանն առաջին անգամ ընդդեմ Թուրքիայի միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Եղիշե Կիրակոսյան, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ - Թուրքիայի կողմից պատերազմի ամբողջ ընթացքում օժանդակություն է ցուցաբերվել թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով: Անմիջական մասնակցություն է ունեցել:

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը հիշեցնում է պատերազմի առաջին իսկ օրերից միջազգային հանրության պնդումները՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների զինյալների հավաքագրման, Ադրբեջան տեղափոխման մասին:

Եղիշե Կիրակոսյան - Վարձկանների տեղափոխումը Թուրքիայի միջոցով Ադրբեջան՝ կոնվենցիոն խախտում է: Գանգատին կից ներկայացվել են նաև լայնածավալ ապացույցներ, որոնք հավաքագրվել են ամբողջ պատերազմի ընթացքում հաջորդող ժամանակահատվածում: Ներկայացվել է դատարան, ստացվել է հաստատում:

Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների դեմ Բաքվի հարուցած կեղծ քրեական գործերին, ադրբեջանական մամուլը տեղեկություն է տարածել ևս երկուսի դեմ դատավարական գործընթաց սկսելու մասին: Լյուդվիգ Մկրտչյանին, Ալյոշա Խոսրովյանին Բաքուն մեղադրում է իբր Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին տանջանքների ենթարկելու համար: Ավելի վաղ հայտնել էր լիբանանահայ Վիգեն Էուլչեքջյանի գործը ռազմական դատարան ուղարկելու մասին:

Եղիշե Կիրակոսյան - Մեղադրանքները շինծու են, փորձում են հայելային տրամաբանությամբ հավասարության նշան դնել մեր ու Ադրբեջանի միջև:

Եվրադատարանում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի համոզմամբ՝ Ադրբեջանն այս ամենն անում է՝ ապօրինի անազատության մեջ գտնվող հայ ռազմագերիների պատանդառությանն օրինականության շղարշ հաղորդելու համար:

Արտակ Զեյնալյան, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ - Անօրինական դատավարություններ են, միայն ժամանակ շահելու համար է անում Ադրբեջանը: Վաղ թե ուշ պետք է բոլորին հանձնի, այս անձինք անօրինական դատվում են: Յուրաքանաչյուր իրավունքի խախտում լրացուցիչ պատասխանատվություն է առաջացնելու Ադրբեջանի համար: Մենք ենք նրանց փաստաբանները: Մենք իրազեկված չենք, թեև Ադրբեջանը տեղյակ է, որ այդ գործով մենք ենք իրենց ներկայացուցիչը: Ավելին, դիմել էինք, որպեսզի դատարանի միջոցով այցելենք մեր վստահորդներին, մերժում ենք ստացել:

Մայիսի սկզբին, ևս երեք գերու վերադարձից հետո, Բաքվի պնդմամբ՝ Ադրբեջանում պահվող հայերի թիվը 69 է: Դժվար է ասել, դատավարական բեմականացումն Ադրբեջանը բոլորի հանդեպ կիրականացնի՞, թե՞ ոչ: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ ներկայացրել են հրատապ միջոց կիրառելու նոր դիմումներ:

Արտակ Զեյնալյան - Ունենք ապացույցներ, որոնց հիման վրա կարողանում ենք ողջամիտ եզրահանգման գալ, որ այդ անձինք գերեվարել են և նրանց ճակատագրի համար պատասխանատու է Ադրբեջանը: Վստահորդների թիվը հասել է 123-ի:

Փաստաբանական խումբն ավելի վաղ դիմել էր Եվրադատարան՝ ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ՝ նշելով՝ գերության մեջ հայտնված 19 անձի մասին: Ձեռքի տակ Ադրբեջանի ռազմական հանցագործության մասին նոր տվյալներ են, դրանք ևս կհրապարակեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում