Վերջին մի քանի օրվա ընթացքում ոչ մի միջադեպ չենք ունեցել. Գեղամասար համայնքի ղեկավար

ՎՎահե Դավթյան

Գեղարքունիքի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է: Մարզպետը վստահեցրել է, որ ադրբեջանական հենակետերում վերջին երեք օրերին զորքի նոսրացում են նկատել, որոշ վայրերում էլ ադրբեջանցի զինվորականները հետ են քաշվել: Գեղամասար համայնքի ղեկավարը հեռախոսով տեղեկացրել է, որ վերջին երկու օրում միջադեպեր չեն եղել:

Հակոբ Ավետյան (Գեղամասար համայնքի ղեկավար) - Վերջին մի քանի օրվա ընթացքում ոչ մի միջադեպ չենք ունեցել, առաջխաղացում չկա, լարվածություն չկա: Բայց, դե, էդ դիրքում իրենց մնալը մեզ համար արդեն անհանգստություն է, լարվածություն է մեզ համար: Բայց կոնկրետ սահմանին ոչ մի միջադեպ չենք ունեցել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում