Ցեմենտի, կլինկերի պետտուրքի վիճելի հարցը կարգավորվում է. քննարկում ԱԺ տնտեսական հանձնաժողովում

ՀՀերմինե Բաղդասարյան

Շինարարություն անողները շուկայում ցեմենտի դեֆիցիտ են ֆիքսել: Ինչո՞ւ է պակասել տեղական արտադրանքը՝ Տնտեսական հանձնաժողով քննարկման գնացած Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին պատգամավորները:

Վահան Քերոբյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար - Խնդիրն առաջացել է Արարատի ցեմենտի գործարանում, այնտեղ աղացներից մեկը փչացել է:

Վթարն արդեն վերացված է, այնպես որ անցան ցեմենտ-կլինկերի համար պետտուրք սահմանող աղմկահարույց հարցին: Նախագծի առաջին ընթերցման ժամանակ Կառավարության ներկայացրած առաջարկը, ներմուծվող ցեմենտից գանձել 25, կլիկինկերից 9000 դրամ, Ազգային ժողովում կտրուկ նվազեցրել են:

Բաբկեն Թունյան, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Ցեմենտի համար կսահմանվի 14 հազար դրամ, իսկ կլինկերի համար՝ 2000 դրամ՚

Սա խնդրի ճիշտ լուծում չէ, հարկային ռիսկեր ենք առաջացնում տվյալ շինանյութը ներկրողների համար՝ ահազանգեց օրենսդիրներից Սողոմոնյանը:

Եղիշե Սողոմոնյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Ինչ են անում՝ շրջհարկով են ընկերություններ գրանցում, մինչև 115 մլն-ը բերում, ներմուծում են, վաճառում են, այդ 6-7000-ը չեն տալիս: Այսպես կարողանում են  մրցակցել տեղական արտադրողի հետ և բյուջեն դրանից տուժվում է: 

Մեզ հիմա պետք է հրատապ լուծում, նույնիսկ եթե այն ժամանակավոր է: Անցած տարեվերջից սկսած իրանական ցեմենտ Հայաստան չի մտնում՝ բացատրեցին խորհրդարանում: Արգելքը հանելու նախագծին տնտեսական հանձնաժողովը 2-րդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն տվեց Էկոնոմիկայի նախարարությանը հորդորով՝ արագացնել կարգավորումների մշակումը, որ հունիսի 8-ից փոփոխությունն ուժի մեջ մտնի:

Կառուցապատողներին աչքալուսանք՝ շուտով նախագծման, քանդման, շինարարության ու շահագործման թույլտվություն՝ չարաբաստիկ ԱՊԶ ստանալը կարագանա, ինտերնետով կդառնա: Էլեկտրական ու գազամատակարարման ցանցին պատրաստի շենքի միացման ձգձգում եթե եղավ, արդեն տուգանք կգործի:

Նիկոլայ Բաղդասարյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Սահմանեցինք վարչական պատասխանատվություն՝ 200-400 հազար դրամի չափով: 

Նիկոլայ Բաղդարսարյանը, ինչպես ինքը ձևակերպեց, ներդրողին ծուղակից հանող մի նախագիծ էլ ներկայացրեց, երբ բիզնեսը հող է առնում-փորում, պարզվում է՝ պատմական հուշարձանի տարածք է, մշակույթի նախարարությունն արգելում է շինարարությունը շարունակել, փողը մնում է օդում կախված: Պնդեց՝ անձամբ ճանաչում է գործարարի, որի 250 մլն դոլարանոց ծրագիրն այդ սցենարով փակուղի է մտել:

Նիկոլայ Բաղդասարյան - Ասում է՝ այնպիսի կառուցապատում կատարեմ, հուշարձանը բացեմ, թե՛ իմ հյուրանոցին է ձեռնտու, թե՛ գյուղին:

Քննարկմանը մասնակցող ԿԳՄՍ-ի ներկայացուցիչը բացառեց. մինչև հուշարձանների պահպանության գոտիները կոորդինատներով չնշվեն՝ մշակույթի հաշվին ոչ մի շինարարություն չեն թույլատրի:

Պատգամավորները տեղում հաշվեցին՝ հուշարձանագետները ներկա տեմպով երբ կավարտեն 9000 նման տարածքների մշակումը՝ ստացվում է 60 տարի: Այդքան չսպասելու փոխարեն պայմանավորվեցին առաջիկայում նորից քննարկել առաջարկը:

2 ամսով՝ Արտակ Մանուկյանը հետաձգեց բաժնետոմս չթողարկող-չցուցակող հանքերից գանձվող ռոյալթիների չափը կրկնակի ավելացնելու իր հեղինակած նախագիծը: Առաջարկին, ի դեպ, Ֆինանսների նախարությունը դեմ էր: Բոլորը կողմ արտահայտվեցին՝ Ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ-ֆիրմաների միջոցով երկրում մեքենաների պարկը թարմացնելու ֆիննախի առաջարկին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում