Ցեմենտի ներկրման համար առաջարկվում է սահմանել 14 հազար, կլինկերի համար՝ 2 հազար դրամ պետական տուրք

ԳԳայանե Թամամյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց և հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:  

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում, Կառավարության հետ քննարկման արդյունքում, նախագիծը լրամշակվել է՝ առաջարկվում է 1 տոննա ցեմենտի ներկրման համար սահմանել 14 հազար դրամ պետական տուրք, 1 տոննա կլինկերի համար՝ 2 հազար դրամ պետական տուրք: Ըստ նախագծի՝ ցեմենտի և կլինկերի  արտադրությունը դառնում է լիցենզավորվող:  

Նշենք՝ Կառավարությունն առաջարկել էր 1 տոննա ցեմենտի ներմուծման համար սահմանել 25 հազար դրամ տուրք, կլինկերի ներմուծման համար՝ 9 հազար դրամ: Խորհրդարանը դեմ էր և առաջինից երկրորդ ընթերցում ներկայացրել է իր առաջարկները, որոնք գործադիրն ընդունել է:  

Օրենքն ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 8-ից: 

Նախագծի քննարկման ընթացքում Բաբկեն Թունյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց՝ ինչո՞վ են պայմանավորված վերջին օրերին հանրապետությունում ցեմենտի դեֆիցիտը և առաջարկի նվազումը: Վահան Քերոբյանը պարզաբանեց, որ խնդիրն առաջացել է «Արարատցեմենտ» գործարանում: «Աղացներից մեկը փչացել էր, և երկու օր գործարանը չի աշխատել, հիմա խնդիրը կարգավորված է, գործարանը նորմալ աշխատում է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: 

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում