Եղել եմ Վերին Շորժայում. լարվածություն բացարձակ չկա. Գեղարքունիքի մարզպետ

ՆՆարե Ոսկանյան

Սահմանագծի փոփոխությունից հետո Գեղարքունիքի մարզում կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները և ռելիեֆը շատ բարդ են, և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են, տեղակայման պրոցես է ընթանում: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մեր Զինված ուժերը հետևում են, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից հանկարծ առաջ չգան»,- ասաց մարզպետը:

Նա շեշտեց, որ Հայաստանի պետական սահմանը պահպանվել է, մեկ-երկու տեղ ընդամենը լանջով սահմանագիծ կար, որտեղ նստել են իրենք էլ, մերոնք էլ: Մարզպետի խոսքով՝ բնակիչները անհանգիստ են լինում տարածվող կեղծ լուրերի հետևանքով, բայց լարվածություն, ըստ նրա, բացարձակ չկա: 

«Երեկ եղել եմ Վերին Շորժայում, այն հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են, և մեր Զինված ուժերը աշխատում են, քարտեզները կան, սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»,- ասաց Սանոսյանը:

Անդրադառնալով Սոթքի հանքավայրի աշխատանքներին՝ Սանոսյանն ասաց, որ հանքն աշխատում է, սակայն մոտ 280 հոգի կրճատվել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում