Տրվել է «ՖԻՖԱ-ի հիմնադրամի Ճամբար-Հայաստան 2021» ծրագրի պաշտոնական մեկնարկը

ՄՄարիա Գաբրիելյան

Մայիսի 4-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագրի պաշտոնական բացումը։

Ծրագրի շրջանակում տեղի ունեցող միջացառումներին մասնակցում էին նաև ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ովքեր ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել են ծրագրի կարևորության, հետագա նպատակների և շարունակական համագործակցությունների մասին: 

Հայաստանը ՖԻՖԱ-ի հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Ծրագրի շրջանակում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում