Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվել են. տեսանյութ

ՄՄարի Կոստանյան

Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ: 

 

«Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել»,- գրել է Փաշինյանը:
 
 
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:
 

Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է՝ արդյոք հանրության շրջանում պատվաստվելու պատրաստակամությունը մեծացել է:

Ի պատասխան՝ տիկին Ավանեսյանը զեկուցել է, որ վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացն էապես ակտիվացել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում