Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը թատերասերներին հագեցած տարի է խոստանում

ՔՔրիստինե Ոսկանյան

Ավելի քան մեկ տարվա կորոնադադարից հետո Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը թատերասերներին հագեցած տարի է խոստանում: Հունվար-փետրվարին արդեն 3 նոր առաջնախաղ են ունեցել: Եվ մեկ պրեմիերա՝ հայկական ու համաշխարհային օպերետները մեկ երեկոյում:

Ապրիլը խաղացանկային առումով ավելի հագեցած է լինելու: Եվս չորս առաջնախաղ է սպասվում: Մինչև տարեվերջ Պարոնյանի բեմում կլինի 25 ներկայացում: Նաև երաժշտական ներկայացում, որտեղ համաշխարհային 19 մյուզիքլներից հատվածներ կլինեն:

Կարո Շահբազյան (Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն) - Թատրոնի ողջ անձնակազմը ընդգրկված է, ողջ դերասանական կազմը, երգչախումբը մենակատարները, բալետային խումը: 

Այս տարի նախատեսում են նաև իրականացնել Երվանդ Ղազանչյանի երազանքը: Թատրոնում նոր թատերասրահ կբացվի, որը կանվանակոչեն Ղազանչյանի անունով: Աշխատանքները գրեթե ավարտված են, դեռ 2020-ին պետք է բացումը լիներ, բայց սպասում են համավարակի նահանջին: Թատերասրահը կբացվի Ռոդոլֆո Սանտանայի «Հարդասենյակ կանանց համար» ներկայացումով:

Կարո Շահբազյան - Նոր թատերասրահի փոքր բեմի գաղափարը տարիներ շարունակ հնչեցվել է Ղազանչյանի կողմից, երազանքն էր՝ մի հարթակ, որտեղ երիտասարդները անեն էքսպերիմենտալ ներկայացումներ:

Արդեն սկսել են նաև մանկական ներկայացումների փորձերը: Գրիմմ Եղբայրների «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» կբեմադրի Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը: «Քաջ Նազար» ներկայացման համար էլ Մարտին Վարդազարյանը 30 տարի անց նոր երաժշտություն է գրում: Պարոնյանի թատրոնում պատրաստվում են նաև հյուրախաղերով հանդես գալ. կլինեն սահմանամերձ Սյունիքում ու Տավուշում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում