20 միավոր տեխնիկա Նոյեմբերյանում՝ սպասարկման ոլորտի և գյուղաշխատանքների համար

ԳԳայանե Թամամյան

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ 20 միավոր տեխնիկայով համալրված այս մեքենատրակտորային կայանը փոխել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի տնտեսությունն ու կենցաղը:

Արմեն Ամիրաղյան, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի օգնական - Համայնքին խիստ անհրաժեշտ էր, որովհետև կոմունալ սպասարկման տեսակետից բավական աղքատ էր, տեխնիկական հագեցման կարիք ուներ; Այսօր մենք կարողանում ենք իսկապես մատուցել որակյալ ծառայություններ, ունենք աղբահան նոր տեխնիկա, որը նույնպես մեզ օգնեց աղբահանության գործը կարգավորել:

Այս աղբարկղերը ծրագրի 2-րդ փուլով են հատկացվել, քաղաքի թաղամասերում տեղադրելուց առաջ նախ բարեկարգվում են ներհամայնքային ճանապարհները: Նոր տեխնիկան օգնում է նաև արագ արձագանքել հրատապ լուծում պահանջող խնդիրներին:

Արմեն Ամիրաղյան - Օրինակ, անցյալ տարի մենք Դովեղ գյուղ ջրագիծ ենք քաշել` մոտ 2,5 կմ ջրագծի խողովակաշարը տրամադրվեց բարեգործական կազմակերպությունների կողմից, իսկ մնացած աշխատանքները մեր տեխնիկայի միջոցով կարողացանք իրականացնել:

Խոշորացված համայնքի բնակավայրերի միջև երթուղային կապն էլ կապահովեն 3 նոր միկրոավտոբուսները, առայժմ մեկն է գործում, մյուս երկուսը կստանան մինչև տարեվերջ: Նոյեմբերյանի մեքենատրակտորային հավաքակայանում նաև տեղադրվել է համայնքում առաջին արևային ֆոտովոլտային կայանը, հերթում ևս մի քանի բնակավայրեր են:

Խաչիկ Գիշյան, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ - Այստեղ տեղադրված է զուտ մեքենաների սպասարկման, այս թաղամասի փողոցային լուսավորության և այս տարածքի հոսանքի ծախսը նվազեցնելու համար: Արտեզյան ջրերի պոմպերի վրա Բարեկամավանում, Կոթիում, Բաղանիսում նախատեսում ենք, որպեսզի հոսանքի ծախսը լինի քիչ, ջուրը մատչելի լինի բնակչության համար:

Համայնքի ղեկավարի տեղակալի հավաստմամբ՝ մատչելի կլինի նաև գյուղտեխնիկայի սպասարկումը:

Խաչիկ Գիշյան - Հաշվարկել ենք մի հա-ի վրա կատարած աշխատանքի արժեքը, համայնքի ավագանին հաստատել է այդ գները: Այդ տարբերակով մենք զսպում ենք գնաճը, որ բնակիչներին մատչելի լինի: Եկամուտ է գալիս համայնքին և հարմար է բնակիչներին:

Գյուղտեխնիկան` 3 տրատորը, 3 կոմբայնը, գութաններն ու շարքացանները, պատրաստ են աշխատանքի, առջևում գարնանային վարուցանքի լարված օրերն են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում