Սևանի սիգի որսն օրինական կհամարվի կից փաստաթղթի առկայության դեպքում

ՎՎահե Դավթյան

Անկախ Սևանի սիգի որսի արգելքից, երկրի փողոցները լի են ձկան այդ տեսակով: Պատճառը որսագողությունն է, հետևանքը՝ սիգի պոպուլայցիայի նվազումը: Որոշակի քանակի որս, իհարկե, թույլատրելի է, բայց ինչպե՞ս անել, որ լճից դուրս բերվող ձկան ծավալը չգերազանցի արդյունագործականի սահմանաչափը:

Մի կողմից՝ լճի ափամերձ բնակավայրերի սոցիալական խնդիրն է, մյուս կողմից՝ մեր ամենաթանկ լճի էկոհամակարգը: Շրջակա միջավայրի նախարարությունը որսը կառավարելի դարձնելու մեխանիզմ է փորձարկում:

Դիմած ձկնորսներին քվոտա են տալիս, վստահեցնում, որ կից փաստաթղթի տրամադրմամբ վերահսկելի կդառնա նաև վերավաճառողների գործունեությունը:

Ծրագրի առաջին փուլում, սակայն, ապօրինի որսը չի դադարել, ի՞նչ սպասել երկրորդ փուլում, պարզել է Վահե Դավթյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում