Media Defence-ն Արցախում լրագրողներին հրետակոծելու գործով հայց է ներկայացրել ՄԻԵԴ

ՇՇողիկ Գալստյան

Եվս մեկ դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի: Այս անգամ բրիտանական Media Defence իրավապաշտպան կազմակերպությունն է դիմել բարձր ատյան՝ պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու և նրանց կյանքն սպառնալիքի տակ դնելու համար։

Դիմողները՝ վիրավորում ստացած երեք լրագրողը և նրանցից մեկի սպանված ուղեկցողի եղբայրը, պնդում են՝ հարձակման հետևանքով Ադրբեջանը խախտել է իրենց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները։ Կառույցին դիմելու նախաձեռնությունն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանինն է:

2020-ի հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով խախտվել են լրագրողների կյանքի և ազատ արտահայտման իրավունքները՝ պնդում է Շուշան Դոյդոյանը, որը ՄԻԵԴ-ում Media Defence-ի ներկայացուցիչների հետ կներկայացնի հայ լրագրողների շահերը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարն ասում է՝ Ստրասբուրգի դատարանի որոշումը կարող է շատ կարևոր նշանակություն ունենալ:

Լրագրողների ներկայացուցիչները խնդրել են, որ դատաքննությունն արագ իրականացվի: Ադրբեջանի կառավարությունից պահանջում են ճանաչել տուժած լրագրողների իրավունքների խախտման փաստը և փոխհատուցել 15 հազարից մինչև 50 հազար եվրո:

Պատերազմի առաջին օրերին Մարտունիում վիրավորում ստացած լրագրողներից Սևակ Վարդումյանը հույս ունի, որ իրենց քայլը նախադեպային կլինի: Դոյդոյանի համոզմամբ՝ ՄԻԵԴ-ի որոշումից է կախված, թե հետագայում ինչպիսին կլինեն լրագրողների անվտանգության երաշխիքները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում