Երևանում կբացվի Շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց

ՆՆարեկ Սահակյան

Շախմատի Երևանի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանին է ներկայացվել Կենտրոն վարչական շրջանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի հիմքի վրա շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց ստեղծելու նախագիծ: Ավագանու նիստի ընթացքում այն հավանության արժանացավ և Երևանում գործող շախմատային 12 համայնքային մարզադպրոցների շարքում այն շուտով կդառնա իր դասավանդման մեթոդոլոգիայով առաջինը:

Մարզադպրոցն սկզբնական շրջանում գործելու է Կենտրոն վարչական շրջանի մարզադպրոցի մասնաշենքում, սակայն արդեն հիմա պարզ է, որ հետագայում հարկավոր է լինելու ավելի մեծ շենքային պայմաններ՝ բարձրագույն վարպետության դպրոցում աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև մրցաշարերի անցկացումը դահլիճային ավելի հարմարավետ միջավայրով ապահովելու համար:

Շախմատի ուսուցման պրոցեսում այս իրավակարգավորմամբ հիմք է դրվում կրթական ծրագրերի լայն բարեփոխումների, որոնք թույլ կտան օգտագործել այն իրական պոտենցիալը, որն ունեն մեր պատանի շախմատիստները: Վերջին տարիներին Հայաստանը, իհարկե, մնում է շախմատի աշխարհում առաջատարներից մեկը, սակայն ժամանակակից պահանջները դառնում են վերադասավորումների պատճառ՝ առաջատար շախմատային երկրների շարքում: Այս օղակի ստեղծմամբ փորձ է արվելու հեշտացնել 12-14-16 տարեկանները մուտքը դեպի մեծ շախմատային աշխարհ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում