ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի Չարեքտար գյուղում վերակառուցման աշխատանքներ են

ՆՆարեկ Սահակյան

20 տարի Քարվաճառում ապրելուց հետո Արմեն Դավթյանն անօթևան է մնացել: Ընտանիքը վարձով ապրում է Չարենցավանում, ինքն աշխատում է Չարեքտարում: Հուսով է, որ հարազատ շրջանում նաև իրենք տուն կունենան: Ընտանիքն ամեն օր իր զանգին է սպասում:

Արմեն Դավթյան (տեղահանված) - Անասուն պետք է պահեմ, մեկ է, անասնապահությամբ էի զբաղվում: Անասնապահություն է, շինարարություն: Պետք է աշխատեմ ու ապրեմ ընտանիքով: Հիմա էլ ուզում են գալ: Ասում են՝ տուն գտիր՝ գանք:

Որպես նախկինում Մարտակերտի շրջանի վարչական տարածք՝ սահմանների ճշգրտումից հետո Չարեքտարը մնացել է Արցախի վերահսկողության ներքո: Համայնքի 56 տնից առաջին փուլով վերակառուցվում են 21-ը:

Գևորգ Գրիգորյան (շինարար) - Գյուղում կա բազմազավակի 7 նորակառույց տուն: Դրանց շինարարությունն ընթացքի մեջ է, երևի ամսվա վերջ ավարտական փուլում լինեն: Մնացած՝ այս կարգի շինությունները, բնական է, կրակի ենթարկված են, ամբողջությամբ փոխվում են:

Չարեքտարի շինարարությունն իրականացվում է պետական ֆինանսավորմամբ՝ Արցախի քաղաքաշինության նախարարության պատվերով: Բոլոր բնակելիներում կլինեն կոմունալ ժամանակակից հարմարություններ:

Գևորգ Մանուչարյան (տեխհսկիչ) - Բնակիչները ներկայանում են, ասում իրենց ցանկությունները: Պահպանելով շինարարական նորմերը՝ ձգտում ենք իրենց ցանկություններն իրենց սրտով իրագործել:

Կապալառու ընկերությունը մասնագետներ է հրավիրել Հայաստանից՝ աշխատանքի ծավալը մեծ է: Արհեստավորի պահանջարկ ունեն: Վարպետ Մխիթարն ընկերների հետ Երևանից է եկել: Մեկ բնակարանում մոտ մեկ ամիս աշխատում են:

Մխիթար Մխիթարյան (վարպետ) - Տան ներսի աշխատանքներից է կախված: Կա, որ քանդվում է, դա արդեն ժամանակ է պահանջում: Կա, որ պատերի վիճակը նորմալ է: Հիմնականում տանիքներն են ավերված:

Բնակելիների վերակառուցմանը զուգահեռ արդիականացվում են Չարեքտարի ենթակառուցվածքները: Գյուղը սնող ջրավազանը հակառակորդի հսկողության տակ է՝ այլընտրանք գտնելու համար ուսումնասիրություններ են կատարվում, նաև վերակառուցում էլեկտրագծերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում