Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կրկնակի միջոցառում էր: Ինստիտուտի հիմնադիր-ռեկտոր Հայկ Փարսադանյանի անվան ոսկե մեդալներ ստացան ոլորտում երկար տարիներ մեծ ավանդ ունեցած մանկավարժական գիտությունների թեկնածուներ, դոկտորներ, պրոֆեսորներ, ամբիոնի վարիչներ և այլոք:
Ոսկե մեդալների հանձնումից հետո հերթը հասավ մյուս միջոցառմանը. այն է՝ անվանական կրթաթոշակներ՝ ինստիտուտի լավագույն առաջադիմություն ունեցող մարզիկներին: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը նշեց այն չափանիշները, ըստ որոնց հանձնվեցին կրթաթոշակները:
Կրթաթոշակների արժանացան ըմբիշներ Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող Վազգեն Թևանյանը, Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը, Մ-23 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն Շանթ Խաչատրյանը, Մ-23 տարեկաններ աշխարհի չեմպիոն Արմեն Մելիքյանը, Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող, մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը,Սևան ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Դավիթ Այվազյանը, բռնցքամարտիկ Միասնիկ Մուրադյանը, ձյուդոյի Եվրոպայի գավաթակիր Մերուժան Սարգսյանը, սամբոյի աշխարհի առաջնության գավաթակիր Վարսիկ Գրիգորյանը:
Կրթաթոշակների հանձնողների թվում էին Օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանն ու Արթուր Ալեքսանյանը, Արթուր Աբրահամի եղբայր Դավիթ Աբրահամյանը, Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի եղբայր Անդրանիկ Նազարյանն ու այլոք: Կրթաթոշակը միանվագ՝ 150 000 հազար դրամի չափով էր:

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ խաղափուլում

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Ամրապնդում ենք Ուկրաինայի օդային պաշտպանությունը. Մակրոն

Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Գևորգ Պապոյան

Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում

«Մեգա թրեյդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 849 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին

Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ



