Դպրոցները փակելու անհրաժեշտություն առայժմ չկա. ԿԳՄՍՆ

ՔՔրիստինե Ոսկանյան

Համաճարակաբանները վաղ առավոտից մի դպրոցից մյուսն են շտապում՝ կրթական հաստատություններում ստուգումներ անում: Դիմակ կրո՞ւմ են, սոցիալական հեռավարությունը պահպանվա՞ծ է, ձեռքերն ախտահանո՞ւմ են: Հերթով դասարաններ են մտնում, հարցուփորձ անում, երբեմն նաև՝ դիտողություն:

Ով դիմակ չունի, դպրոցն ապահովում է, միջանցքներում ու դասասենյակներում ախտահանիչ նյութերը կան, իրազեկող թռուցիկներն ու օգտագործված դիմակների փակ դույլեր ևս: Համաճարակաբանի հարցին ի պատասխան՝ աշակերտները շտապում են պայուսակները բացել, ախտահանիչ լուծույթ այստեղ էլ են պահում:

Վիրկտոր Համբարձումյանի անվան հիմնական դպրոցը մոտ 800 աշակերտ ունի: Համաճարակային կանոնները պահպանելու համար ամեն օր 400-ն է հախաճում: Մարտի 1-ից էլ դասերը հնգօրյա են դարձրել:

Վլադիմիր Ստեփանյան, Վ. Համբարձումյանի անվան համար 12 հիմնական դպրոցի տնօրեն  - Բոլոր կանոնները փորձում ենք պահել՝ հեռավորություն, ձեռքերի ախտահանում, բուֆետը չի գործում:

Չնայած նրան, որ հանրապետությունում վարակի թվերն ամեն օր ավելանում են, դպրոցում կորոնավիրուսի դեպք չունեն: 400 աշակերտից այսօր ընդամենը 16 բացակա են ունեցել: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները դպրոցներում ու մանկապարտեզներում շրջայց ամեն օր են անցկացնում:

Գայանե Ստեփանյան, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան - Համաճարակաբանական առումով՝ ռիսկային խախտումներ չենք արձանագրում, այլ թեթեվակի, որը տեղում կարելիք շտկել, օրինակ՝ մատյանի գրանցման ձև և այլն: 

Խախտումների դեպքում արձանագրություն են կազմում, նախազգուշացնում: Կրկնակի խախտման դեպքում արդեն տուգանքի լծակն են կիրառում:

Կրթական գերատեսչությունը հայտարարել է՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ չեն նախատեսվում: Դասերը կշարունակվեն նույն ձևաչափով՝ համավարակի կանոնների պահպանմամբ: Եթե դպրոցում կորոնավիրուսի տարծման միտում նկատվի, ամբողջ դպրոցը կանցնի հեռավար կրթության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում