Կանաչ էներգիան և գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաները Տավուշի մարզի դպրոցներում

ԳԳայանե Թամամյան

Կանաչ էներգիան և գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաները հասան մարզի դպրոցներ. ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պիլոտային մեկնարկը Տավուշում:

Այվըրի Հաքեթ Էվանս (ՄԱԿ-ի Պարենի hամաշխարհային ծրագրի սննդի արժեշղթաների ծրագրերի բաժնի ղեկավար) - Ծրագրում ներառված են դպրոցամերձ պտղատու և հատապտղային այգիներ և ջերմոցներ: Ծրագրերը նպատակ ունեն օգնելու «Դպրոցական սնունդ» ծրագիրն ավելի բազմազան ու լիարժեք դարձնելուն: Նաև այդ դպրոցներում տեղադրում ենք արևային կայաններ` կանաչ էներգիա և էներգախնայողություն ապահովելու նպատակով:

Ներքին Ծաղկավան գյուղի դպրոցի հարակից՝ մոտ 1000 քմ հողամասում կողք կողքի միանգամից երկու մրգատու և հատապտղային ինտենսիվ այգի է հիմնվում: Խնձորի և սալորի 700 քմ այգին արդեն հակակարկտային ցանցապատ տանիք ունի, կաթիլային ոռոգման համակարգն էլ մի քանի օրից պատրաստ կլինի: Այգետունկը սպասվում է մարտի վերջին:

Վահան Առաքելյան (ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող) - Կարևորում ենք այս կարգի տնտեսական ծրագրերը, որովհետև միավոր տարածքից 2,5-3 անգամ ավելի բերք է ստացվում, երբ որ կիրառում ենք գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաներ: Ստացված բերքը առաջին հերթին կուղղվի երեխաների սնունդը բազմազան դարձնելուն, բայց նաև որոշակի քանակ կվաճառվի և կօգտագործվի դպրոցի կարիքների համար: Նախատեսում ենք այստեղ ունենալ 20 կվտ հզորությամբ արևային կայան, որը կծածկի «Դպրոցական սնունդ» ծրագրի, նաև այգիների էներգետիկ ծախսերը:

Ծաղկավանցի դպրոցականները այս գարնանն անհամբեր են սպասում, իրենք կսովորեն, դեռ ծնողներին էլ կսովորեցնեն` քիչ ծախսով շատ բերք ստանալու գիտությունը: Տնօրենին զարմացրել է գյուղացիների աճող հետաքրքրությունը գյուղում առաջին ինտենսիվ այգու հանդեպ:

Դավիթ Յոլչյան (Ներքին Ծաղկավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Ֆերմերները հաճախ գալիս են, ուսումնասիրում: Տրամադրվել են համապատասխան միջոցներ, որ իրականացվի հետագա խնամքը: Նախատեսել ենք նաև բացել գյուղատնտեսական խմբակ և աշակերտներին ընդգրկել այգու պահպանման, խնամքի աշխատանքներում:

Ծրագրի շահառուները առայժմ մարզի 10 դպրոցներն են, որոցից 5-ում և՛ գյուղատնտեսական, և՛ արևային կայանների բաղադրիչներն են, մյուս կեսում` միայն կանաչ էներգիայի: Պատասխանատուները վստահ են՝ օրինակը վարակիչ կլինի համայնքների համար:

Վահան Առաքելյան - Կարևորվում է ուսուցման կոմպոնենտը, բարձր տեխնոլոգիաների ուսուցում ենք կազմակերպում դպրոցում երեխաների համար, նաև` համայնքում, երեխաների ծնողների և շահագրգիռ ֆերմերների համար, որպեսզի նրանք էս գաղափարը տեսնեն և տանեն իրենց տնտեսություն:

Հուսով են, որ Ծաղկավանում նոր այգին կծաղկի, աշնանն էլ կտա առաջին պտուղը:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում