Բասկետբոլի Հայաստանի առաջնություն. «Վահագնի Սիթին» ուժեղ էր «Դվինից»

ՎՎարդան Հովսեփյան

Բասկետբոլի Հայաստանի առաջնության փլեյ-օֆֆում մեկնարկել է եզրափակիչ շարքը:

Հայաստանի չեմպիոնի կոչումը վիճարկում են «Վահագնի Սիթին» ու «Դվինը»: Ինչպես գիտենք, եզրափակիչ շարքը բաղկացած է 5 հաղթանակից, իսկ սերիան սկսվում է՝ հաշվի առնելով կանոնավոր առաջնությունում թիմերի միջև վերջին 2 խաղում գրանցված արդյունքները: Սա նշանակում է, որ եզրափակչում թիմերը պայքարը սկսեցին 1-1 հաշվի պայմաններում:

Խաղն ակտիվ սկսեցին Մոլյևիչի սաները ու առաջին՝ արդյունավետ քառորդում հաղթեցին 35-31 հաշվով: Երկրորդ քառորդում «Վահագնին» մեծացրեց առավելությունը՝ կրկին հաղթելով՝ այս անգամ 20-14 հաշվով: Գյոկչյանի թիմը խաղում մի քանի անգամ քամբեք իրականացրեց, սակայն այս խաղում ավելի վստահ տեսք ունեին Թադե Քեշիշյանը, Դարիուս Կլարկն ու ընկերները:

Նրանք հաղթեցին նաև 4-րդ քառորդում՝ 27-19 հաշվով: Միայն 4-րդ քառորդում «Դվինը» կարողացավ հաղթել՝ 29-24: Ընդհանուր «Վահագնին» հաղթեց 106-93 հաշվով ու սերիայում հաշիվը դարձավ 2-1՝ հօգուտ նորաստեղծ ակումբի: Վաստակած 37 միավորով խաղում ամենաարդյունավետը Ջորդան Ուաթսթոնն էր: Նա նաև 5 անգամ տիրեղ անդրադարձող գնդակին ու իրականացրեց 4 արդյունավետ փոխանցում:

Խաղից հետո «Դվինի» գլխավոր մարզիչ Գյոկչյանի արժանին մատուցեց մրցակցին, իսկ իր թիմի պարտությունը համարեց օրինաչափ:

Ինչպես միշտ, «Վահագնի Սիթիի» գլխավոր մարզիչ Օգնյեմ Մոլյևիչը, իր ոճի մեջ, համեստ գտնվեց ու նաև շեշտեց, որ «Դվինը» բավականին ուժեղ մրցակից է, և հետագայում հեշտ չի լինելու: 

Սերիայի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին՝ նախկին «Միկա» մարզահամալիրում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում