Էկոնոմիկայի նախարարությունը Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների համար առաջարկների փաթեթ է մշակում: Լուծման տարբերակներից մեկը վարկ ունեցող ֆերմերներին արտոնություն տրամադրելն է:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Ծրագրով նախնական առաջարկվում է վեց ամսով երկարաձգել արտոնյալ ժամկետը։ Դա մեզ հնարավորություն կտա, որ ավելի մանրամասն տեղեկանանք, թե ինչ դժվարություններ են առաջացել, և մեր գործիքներն ուղղենք այդ ֆերմերներին օժանդակելու, հասկանալու և ոտքի կանգնեցնելու գործին։
Մինչև վարկային օժանդակությունը կյանքի կկոչվի, առաջարկում են օգտվել սահմանամերձ համայնքներին հատկացվող արտոնություններից։ Դրանցից մեկը ցածր գնով հացահատիկային մշակաբույսերի բարձրորակ սերմացու ձեռք բերելու ծրագիրն է, Կառավարությունն այն արդեն հաստատել է։
Արման Խոջոյան - Սահմանամերձ բնակավայրերի համար դրանք թվով 149 էին, 70 տոկոս սերմացուի համար կվճարվի 70 տոկոս սուբսիդիա։
Որպեսզի Սյունիքի յոթ համայնքի, այդ թվում նաև Շուռնուխի արոտավայրերը լիարժեք օգտագործվեն, արոտներում ջուր կանցկացնեն։ Սոցիալապես խոցելի խմբում հայտնված ընտանիքները ևս աջակցություն կստանան։
Արման Խոջոյան - Կկառուցվեն փարախներ, հովվի տնակ, որպեսզի այդ արոտները օգտագործելի դառնան։ Միաժամանակ ԻՖԱԴ-ի ծրագրով, որը համակարգում է էկոնոմիկայի նախարարությունը, արդեն հաստատվել է գումարը՝ մոտ 270 միլիոն: Սյունիքի 10 համայնքին կտրամադրվի աջակցություն՝ մեղվի փեթակներ, ջերմոցներ, չորանոցներ: Այդ ծրագիրը կիրականացվի մինչև հունիս։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրով փետրվարի 15-ից մեկնարկել է նաև մինչև 20 հազար դոլարին համարժեք դրամով փոքր և միջին բիզնեսի աջակցության ներդրումային ծրագիրը, որի միայն 30 տոկոսը կներդնի ձեռներեցը։ Նույն մեխանիզմով առաջիկայում ներդրումներ կարվեն նաև գյուղատնտեսության ոլորտում: Հաստատվել է նաև անասնապահությանը տրամադրվող՝ ՄԱԿ-ի 350 հազար դոլարի աջակցությունը, որով ֆերմերները կկարողանան լուծել կերի ու անասնապահական սարքավորումների խնդիրը։

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերությունը

Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Հայ-ֆրանսիական ևս մեկ հաջողված համագործակցություն. Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան

ՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար

Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Կարդացի-ավարտեցի Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքը. Փաշինյան







