Ճանապարհային քարտեզի իրագործման արդյունքներն ամփոփելով՝ հետագա անելիքների վերաբերյալ որոշում կկայացնենք. Փաշինյան

ԱԱրման Գալոյան

«Մեր մոտեցումները ֆունդամենտալ փոփոխություններ չեն կրել: Մենք քաղաքական դաշտին առաջարկել ենք օրակարգ և ասել ենք, որ այդ օրակարգի համար առանցքային է խորհրդարանական ուժերի դիրքորոշումը: Իսկ խորհրդարանական ուժերը մերժել են այդ առաջարկը: Մենք էլ ասել ենք՝ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շարունակում ենք առաջնորդվել նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզով»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իշխանությունն արտահերթ ընտրությունների առաջարկն արել է որպես հնարավոր հանգուցալուծում: Ըստ Փաշինյանի՝ ճանապարհային քարտեզի իրագործման արդյունքներն ամփոփելով՝ հետագա անելիքների վերաբերյալ որոշում կկայացնեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում