Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

«Ուրարտուն» կանանց ֆուտբոլի զարգացման ճիշտ ճանապարհ է ընտրել

ՀՀովհաննես Վարդանյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկ տարուց ավելի է, ինչ ձեռնամուխ է եղել Հայաստանում՝ կանանց ֆուտբոլի զարգացմանը: 2020 թ. մարտին՝ տևական ժամանակ անց, հավաքվեց ազգային հավաքական, ու անցկացվեցին ընկերական հանդիպումներ:

Երկրորդ տարին է, ինչ անցկացվում է կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը: Տարեցտարի թիմերն ավելի մարտունակ ու մրցունակ են դառնում, իսկ թիմերի առջև դրված նշաձողերը բարձրացվում են: «Ուրարտուում» մարզիչները վստահեցնում են, որ շատ նուրբ ու լուրջ մոտեցում են ցուցաբերում կանանց ֆուտբոլին: Սակայն ինչպես տղամարդկանց ֆուտբոլում, կանանց ֆուտբոլում ևս՝ անչափ կարևոր է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը: Նման ճանապարհ է ընտրել Երևանի «Ուրարտուն»:

Այս տարի անցկացվում է նաև ֆուտզալի առաջնություն: Գաղտնիք չէ, որ ֆուտբոլից ֆուտզալ անցումը ամենաճիշտ ճանապարհը չէ, սակայն, ինչպես նշեցինք, դեռ զարգացող կանանց ֆուտբոլ ունենք ու նույն ֆուտբոլիստները մասնակցում են նաև ֆուտզալի առաջնությանը, որտեղ 3 խաղում խփած 28 գոլով աչքի ընկավ 14-ամյա ֆուտբոլիստ Միլենա Սայադյանը:

Միլենան նշում է, որ տանը կիսով չափ են դեմ են եղել ֆուտբոլիստ դառնալու գաղափարին, սակայն համառությունն ու ցանկությունն իր խոսքն ասել է.

Միլենայի մարզիչը՝ Գայանե Ավագյանը, միայն դրական խոսքեր է ասում իր սանի մասին:

Ինչ վերաբերում է կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը, ապա մնում է հավելել, որ «Ուրարտուն» 9 խաղից հետո 15 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Հեղինակ՝ Արմեն Գարամյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում