Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Կայացավ ծանրամարտի Հայաստանի առաջնությունը

ՀՀովհաննես Վարդանյան

Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Ամենահետաքրքիր պայքարը ծավալվեց մրցումային վերջին օրը: Գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանն ունի լուրջ մրցակից՝ ի դեմս երիտասարդների Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանի:

Այնուամենայնիվ, Օլիմպիական խաղերի մրցանակակիր Գոռ Մինասյանը վստահ տեսք ուներ ու կանգնեց պատվո հարթակի 1-ին առաջին աստիճանին. Պոկում վարժաթյունում Գոռը Վարազդատին գերազանցեց 5 կգ-ով, իսկ հրում վարժությունում 2 հսկաները բարձրացրեցին նույն՝ 230-ական կգը: 2-ն էլ 2-ական անգամ փորձեցին հրել 240 կգ-անոց ծանրաձողը, սակայն ապարդյուն:

Այս քաշային կարգում ելույթ ունեցավ նաև աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը. Վերջինս կանգնեց իր համար անսովոր պատվո հարթակի երրորդ աստիճանին: Այս քաշային կարգում Սիմոնի մասնակցությունը բացատրվում էր Եվրոպայի առաջնությունից առաջ ավելորդ անգամ քաշ չգցելու արդարացված պատճառով: Սիմոնը պոկեց 190, իսկ հրեց 225 կգ: 

Գերծանր քաշային կարգում հաղթած Գոռ Մինասյանը նշեց, որ հանդես է եկել իր ուժերի 50-60 տոկոսի չափով: Օլիմպիական խաղերին մասնկացելու մի քանի տարբերակ է քննարկվում, իսկ Տալախաձեի հետ մրցակցություն, Գոռը խոստանում է ապահովել: Հավաքականի գլխավոր մարզչի համար էլ Հայաստանի առաջնությունում ոչ մի անակնկալ չկար:

109 կգ քաշային կարգում պայքար չծավալվեց: Այնտեղ վստահ տեսք ուներ Սամվել Գասպարյանը: Վերջինս երկամարտի 375 կգ արդյունքով դարձավ Հայաստանի չեմպիոն, իսկ մոտակա մրցակցին գերազանցեց 67 կգ-ով:

Մյուս քաշային կարգերում հաղթեցին Գառնիկ Չոլակյանը, Անդրանիկ Պապեյանը, Մոնթե Մխիթարյանը, Նշան Անտոնյանը, Կարեն Մարգարյանը, Անդրանիկ Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանն ու Արսեն Մարտիրոսյանը: 89 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը հանդես եկավ 96 կգ քաշային կարգում և գրավեց երկրորդ հորիզոնականը: Պատճառն, Ալավերդյանի խոսքով, վնասվածքն էր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում