Մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիան նոր նախագահ ունի

ՆՆարեկ Սահակյան

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան նոր նախագահ ունի: Գագիկ Վանոյանն այս պաշտոնում փոխարինել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին: Իսկ լեգենդար մարմնամարզիկը դարձել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ: Ֆեդերացիայի նախագահի ընտրություններում Վանոյանին ընտրել են միաձայն: Մինչև ֆեդերացիայի նախագահ դառնալը վերջինս երկու տարի զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը:

Բարձր գնահատելով կենդանի լեգենդ Ազարյանի դերն ու նշանակությունը հայկական մարմնամարզությունում և ֆեդերացիայում, Վանոյանն առկա խնդիրնրերներին ևս անդրադառնում է: Խնդիրներ, որոնք ավելի շատ գլոբալ են:

Ֆեդերացիայի ծրագրերը շատ են ու հեռուն գնացող՝ ենթակառուցվածքներից մինչև մարզաձևերիի մասնագետների և մարզիչների բարձր որակավորում, սակայն հանրապետության ամենամեծ ֆեդերացիան, որը իր մեջ ներառում է 4 մարզաձև, առաջնայինը ֆինանսական խնդիր ունի, որի լուծումը Վանոյանի օրակարգում առաջնային է:

Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահը Շուշանիկ Հարութունյանն է, իսկ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է Սահակ Անտոնյանը: Վերջինս էլ շեշտում է, որ անելու շատ գործ ունեն, մարմնամարզությունը ընտանիք է ու պետք է այդպես էլ շարունակեն աշխատել՝ առանց ջանք ու եռանդ խնայելու:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում