Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ կարծիքներ՝ Եռաբլուր այցելած գործիչներից

ԼԼիլիթ Դանիելյան

Վահան Բադասյան - Փաշինյանին պետք է հեռացնենք որպես թշնամի, ինքը պետք է վերանա և հեռանա, ուրեմն կհեռացնենք, կհեռացնենք, այո՛, զենքով: Այո՛, ես սկսելու եմ կազմակերպել բանդաներ, այո՛, թող ԱԱԾ-ն գա իմ հետևից:

Այս հայտարարությունից քիչ անց հայտնի դարձավ՝ ԱԱԾ-ն բերման է ենթարկել սպառնալիքների հեղինակ, Արցախի քաղաքական և ռազմական գործիչ Վահան Բադասյանին: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ հետագա գործողությունների մասին կհայտնեն լրացուցիչ:

Եռաբլուրում այսօր վարչապետի հեռանալու հարցին անդրադարձավ նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գարեգին Երկրորդը հստակեցրեց՝ իրենց համոզմունքներում ու դիրքորոշումներում որևէ փոփոխություն չի եղել: Արդյոք Եկեղեցին չի՞ բռնում քաղաքական ուժերից մեկի կողմը և համախմբելու փոխարեն պառակտող քայլեր է կատարում:

Գարեգին Բ - Եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն:

2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների, կեղծվող ընտրությունների ժամանակ եկեղեցական ղեկավարությունը լուռ է եղել: Թե ինչու՝ Վեհափառը իր բացատրությունն ունի:

Գարեգին Բ - Եկեղեցին ինքն է որոշում, թե ինչպիսի պարագաներում, իրավիճակներում իր ձայնը հնչեցնի, բարձրացնի: Նման իրավիճակներում Եկեղեցին փաստերին չի տիրապետում ու գուշակություններով չի կարող անդրադարձներ ունենալու խոսք հնչեցնել: 

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընտրություն անցկացնելը՝ նշանակում է երկրում պահպանել պառակտում, անկայունություն, ատելության մթնոլորտ՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ Եռաբլուրում հնչեցրած կարծիքն է: «Հայրենիքի փրկության շարժման» համակարգողը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն քայլի դիմելու է՝ ընտրության կեղծմամբ իր իշխանությունը վերարտադրելու համար:

Իշխան Սաղաթելյան  (ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ-  Թալանից այդքան խոսում են, Նիկոլ Փաշինյանից շատ մեր ժողովրդին ոչ մեկը չի թալանել, որովհետև իր գործունեության արդյունքում տվել ենք 10 հազար քմ տարածք: Հիմա եկեք համեմատենք ու հասկանանք նախկինների ու ներկաների գործունեությունը:

2020 թվականի նոյեմբերից իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքներ կազմակերպող ընդդիմության ներկայացուցիչը համոզված է, որ շարժումը չի մարել: Այժմ մարզային հանդիպումների փուլում են, փետրվարի կեսին կվերսկսեն անհնազանդության ակցիաներն ու բողոքի երթերը մայրաքաղաքում: շ

Երեկ շարժման գործունեությանն էր անդրադարձել նաև երկրորդ նախագահը: Ռոբերտ Քոչարյանը կարծիք էր հայտնել, որ «Հայրենիքի փրկության շարժմանը» չհաջողվեց լեգիտիմ ճանապարհով հեռացնել վարչապետին:

Իսկ արդյոք Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն ինչ-որ առումով խառնո՞ւմ է իրենց շարժման օրակարգը, Սաղաթելյանը պատասխանեց՝ բացարձակ: Քոչարյանն այլ բան չի ասել, ինչ ասում է 17-ի շարժումը, մենք հրապարակել ենք մեր ճանապարհային քարտեզը, և նա դրան հակառակ բան չի ասել: 

Եռաբլուրում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է արձագանքում երկրորդ նախագահի՝ ընտրություններին մասնակցելու ցանկությանը, նշեց՝ խնդիր չի տեսնում: Իրենց համար Քոչարյանի մասնակցությունը միևնույն է:

Արամ Սարգսյան («Հանրապետություն» կուսակցության նախագահ) -  էն մարդիկ, որոնք իրենց քվեն տալու են «Հանրապետություն» կուսակցությանը, երբեք ձայն չեն տա, ձեռքերը կտրելու դեպքում անգամ ձայն չեն տա և նույնը հակառակը, այնպես որ, այդ թեմայով թող մտածեն Վազգենը Մանուկյանը, Միքայել Մինասյանը, թող 17-ում մտածեն՝ ինչպես են անելու:

Արամ Սարգսյանը Եռաբլուրում համախմբման կոչ արեց: Նրա խոսքով՝ այսօր հետևություններ անելու ժամանակն է, պետք է ոտքի կանգնել, ոչ թե իրար դավաճան անվանել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում