Սյունիքի տնտեսական հեռանկարները

ՎՎահե Կոստանդյան

Հանքարդյունաբերական, գյուղատնտեսական ու զբոսաշրջության ուղղություններով զարգացող Սյունիքի ընկերությունների համար պատերազմից հետո էլ նոր դռներ կբացվեն՝ համոզված է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը: Վահան Քերոբյանի խոսքով՝ նույնիսկ փոքր տարածքում ազատ տնտեսական գոտին կարող է սկսել գործել:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Իրականում պրոբլեմների ես չեմ հանդիպել: Էսօր արդեն ազատ տնտեսական գոտին կարող է ընդունել բիզնեսներ՝ շատ գրավիչ պայմաններով, տեղերն էլ սահմանափակ են, այնպես որ, կարծում եմ, շատ արագ կլցնենք տարածքը:

Մարզի գյուղատնտեսական ընկերությունները նոր առաջարկներ են ներկայացնում նախարարին: Մեղրիով անցնող Հայաստան-Իրան գազի խողովակից մեղրեցիներին գազ չի հասնում: Մեղրիի չրագործները կա՛մ արևի, կա՛մ էլ էլեկտրաէներգիայով աշխատող չրանոցների հույսին են:

Արթուր Հակոբյան (չրագործ) - Ամբողջ գազը Պարսկաստանից գալիս, Մեղրու միջով անցնում է, բայց էս տասը տարի է՝ մեզ գազ չեն տվել:

Մինչդեռ Մեղրիի գազիֆիկացման դեպքում տարածքի մեղրահամ չիրը ռուսական շուկայում առավել մրցունակ կդառնա: Մարզում կան և՛ սնանկացած, և հաջողության հասած պահածոյի գործարաններ: Նրանցից մեկը, օրինակ, մթերման սեզոնի ժամանակ մրցակցության մեջ է թարմ միրգ արտահանողների հետ: Ստացվել է այնպես, որ Մեղրիից ավելի շատ սկսել են թարմ միրգ արտահանել:

Գրիշա Գրիգորյան (պահածոյի գործարանի խորհրդատու) - Հիմա թարմ մրգի իրացումն ավելի ակտիվացել է՝ հատկապես մերձարևադարձային կուլտուրաների թզի, արքայանարնջի և նռան: Արդեն թզի մթերման խնդիրներ ունենք՝ կապված քանակների հետ:

Առաջարկ կա ավելացնել հատկապես թզի այգիները: Պահածոյի սնանկացած գործարանի մասով նախարարը խոստացավ՝ կփորձեն բանկերի և այլ ներդրումային կազմակերպությունների միջոցով առողջացնել ընկերության բիզնես պլանները: Պատերազմի հետևանքով խոշոր ֆերմերային տնտեսություններից մեկն էլ այս տարի խոտի պակաս կունենա: Ֆերմայի ամբողջ գլխաքանակը եվրոպական թանկարժեք կենդանիներ են:

Ալյոշա Մկրտչյան (անասնապահական, կաթնամթերքի և մսամթերքի ընկերության տնօրեն) - Մեր տարածքում մենք առնվազն մի 150 հեկտար հող ունենք, իսկ մեզ առնվազն մի 500-600 հեկտար հող է պետք, որ կարողանանք մեր գլխաքանակի պահանջը ապահովենք:

Սա նոր հնարավորություն է Հայաստանի այլ մարզերի հողագործների համար: Եթե կլինեն առվույտ ցանողներ, մեծ քանակով կարող են գնել:

Վահան Քերոբյան - Դա նոր հնարավորություն է այն գյուղացիների համար, որոնք ունեն ջրվող վարելահողեր և պարապուրդի են մատնել դրանք ու կարիք ունեն պահանջարկը լրացնելու և գումար աշխատելու:

Նախարարը վստահ է՝ Սյունիքում մարդիկ կարող են նաև աշխատատեղեր գտնել ոչ միայն գյուղատնտեսությունում՝ տուրիզմում, առևտրում, սպասարկման ոլորտում: Գործարարների հետ հանդիպումներում թե՛ նոր, թե՛ պատերազմի հետևանքով անավարտ մնացած բիզնես առաջարկներ եղել են:

Վահան Քերոբյան - Ես՝որպես ոչ վաղ անցյալի գործարար, ամեն տեղ տեսնում եմ շատ արհեստական խոչընդոտներ, որոնք ուղղակի չպետք է լինեին, և դա մտածելակերպի խնդիր է: Համայնքները բիզնեսմենին դեռևս չեն ընկալում որպես ինվեստորների, որ ուղղակի պետք է վազեն նրանց հետևից: Հասկանան, որ իրականում իրենք պետք է շահագրգռված լինեն ինվեստորին շահագրգռել դեպի իրենց մարզ:

Նախարարը հավաստիացնում է՝ այդ առաջարկներին պետական աջակցությունը կլինի ավելի հասցեական և հնարավորինս արագ լուծումներով:

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում