Վազգեն Թևանյանի գլխավոր նպատակը «Տոկիո-2020»-ն է

ԱԱրման Գալոյան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 3 մեդալ ունեցավ՝ ոսկե, արծաթե և և բրոնզե:

Հետաքրքիր պատահականությամբ, 3 մեդալակիրն էլ Արարատի մարզից է: Ավելին, Վազգեն Թևանյանն ու Արմեն Անդրեասյանը ներկայացնում են Ռազմիկ Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցը:

Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը ըմբշամարտով սկսել է զբաղվել 9 տարեկանից: Վազգենը Եվրոպայի Մ-23 տարեկանների չեմպիոն է: 12 տարվա տքնաջան մարզումների ու մրցաշարերի առայժմ ամենաարժեքավորը մրցանակը օրեր առաջ Բելգրադում աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճած ոսկե մեդալն է՝ 5 գոտեմարտ, 5 հաղթանակ, ընդհանուր հաշիվը՝ 43-3: 

Վազգենը գոտեմարտերից առանձնացնում է կիսաեզրափակիչում Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանի հետ դիմակայությունը: 

Եզրափակչում, երբ հաշիվը 1-1 էր, առավելությունը մրցակցին էր ու մնացել էր 1 րոպեից քիչ ժամանակ, Թևանյանը հավատացել է, որ կարող է հաղթել:

Անձնական մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանը վստահ է եղել, որ իր սանը՝ իրեն՝ որպես անձնական մարզիչ, մեծահասակների առաջնություններում առաջին մեդալն է պարգևելու: 

Թևանյանի գլխավոր նպատակն այժմ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է. 2021-ին սպասվում է վարկանշային 2 մրցաշար:

Սովորաբար, գորգ մտնելիս Վազգենը գերվստահ տեսք է ունենում, որը փոխանցվում է նաև հեռուստաէկրանից այս կողմ:

Ինչպես նշում է հայ ըմբիշը, փորձում է միայն կենտրոնանալ, հավաքվել ու չմտածել հաղթանակի մասին, քանի որ դա լարվածություն է առաջացնում: Հույսով ու հավատով՝ «Տոկիո-2020»-ի հետագծով:

Հեղինակ՝ Արմեն Գարամյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում